Գյումրիի դպրոցներում ուսումնական երկրորդ կիսամյակը մեկնարկել է բացակայությունների մեծ թվով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի դպրոցներում ուսումնական երկրորդ կիսամյակը մեկնարկել է բացակայությունների մեծ թվով

19:47 10.01.2023

Ձմեռային արձակուրդներից հետո սովորաբար հանրակրթական բոլոր դպրոցներում բացակայությունների մեծ թիվ է լինում։ Այս տարի աշակերտների հետտոնական տրամադրությանը գումարվել է նաև Հանրապետությունում շրջանառվող վիրուսը։

Դպրոցներում բացակայությունների թիվը մեծ է, միաժամանակ նշվում է, որ այն նորմայի սահմաններում է։ Առողջապահության նախարարության շրջաբերականով՝ բոլոր դպրոցներում աշակերտների մուտքը դպրոց սկսվում է ջերմաչափումով, այսինքն՝ սահմանվել է «համաճարակային ֆիլտր» և ոչ միայն դպրոցներում, նաև նախադպրոցական հաստատություններում՝ հիվանդ երեխաների մուտքը բացառելու համար։

Ջերմաչափումը կանխարգելիչ, բայց ոչ լիարժեք արդյունավետ միջոց է։ Հնարավոր է երեխան հիվանդ լինի, բայց չջերմի։ Դրա համար էլ հատուկ ուշադրություն են դարձնում այն դեպքերին, երբ աշակերտի ինքնազգացողությունը վատանում է դասերի ընթացքում։ Երկրորդ կիսամյակի առաջին երկու օրերի ընթացքում սովորաբար բացակաները շատ են լինում, ու դրանք տարբեր պատճառներով են։

«590 աշակերտ ունենք։ Այս թվի մեջ ներառված չեն առաջին և երկրորդ դասարանցիները։ Այսօր ունենք 70 բացակա։ Սա մեզ համար մեծ թիվ է, որովհետև մեր դպրոցում այսպիսի հաճախելիություն չի եղել։ Մեր աշակերտները միշտ պարտաճանաչ են հաճախել։ Մեծ մասն այս շրջանում բացակայում է քաղաքից։ Բացակայություններին նաև դրանք են գումարվում։ Բայց ունենք տեղեկություններ, որ բարձր ջերմող հիվանդ աշակերտներ ունենք, որոնք տանն են բուժում ստանում»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը։

 

Դպրոցներում ամեն օր դիտարկում են բացակայությունների թիվն՝ ըստ պատճառների, թե քանիսն են հիվանդ, քանիսը երկրում չեն կամ էլ այլ պատճառներով են բացակայում։ Բոլոր այս տվյալները լրացնում են հատուկ ձևաթղթի վրա ու ներկայացնում հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոն։

Ձևանմուշում առանձին սյունակներում նաև դասասենյակների, միջանցքների ու սանհանգույցների ամենօրյա ջերմաչափումների տվյալներն են լրացվում։ Դասասենյակներում պետք է ապահովվի 19-20 աստիճան, իսկ միջանցքներում, սանհանգույցներում՝ 16-17 աստիճան ջերմություն։ Հաշվի առնելով վիրուսային հիվանդությունների թիվն ու դպրոցահասակ երեխաների շփման շրջանակը, դպրոցներում կարծում են, որ լավագույն կանխարգելումը արձակուրդների երկարացումը կլիներ։

«Կարելի էր գարնանային արձակուրդների հաշվին երկարացնել արձակուրդները, որ գոնե այս պիկը հանդարտվեր։ Որոշ ժամանակ կշահեինք, քանի որ երեխաները դպրոցից գնում են երաժշտական դպրոցներ, պարի, տարբեր խմբակներ, շփման շրջանակը շատ մեծ է »,- ասել է Հասմիկ Անդրիասյանը։

Այդուհանդերձ, հիմա հիմնական դպրոցներում աշակերտների թիվը քիչ է, շփման շրջանակն էլ փոքր-ինչ նեղ։ Առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդները շարունակվում են մինչև հունվարի 22-ը ներառյալ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP