08:49 07.03.2018
Հարավային Կորեայի նախագահի հատուկ պատվիրակ Չոն Ին Յոնը վերադարձել է Փհենյան կատարած երկօրյա այցից բավականին դրական արդյունքներով:
Ապրիլի վերջին կայանալիք գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենա երկու Կորեաների ղեկավարների պատմական հանդիպումը: Կիմ Չեն ԻՆը և Մուն Չժե Ինը նախքան գագաթաժողովն իրենց առաջին հեռախոսազրույցը կանցկացնեն:
Վերջին օրերին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Փհենյանը հայտարարել է, որ հակված է ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Կիմ Չեն Ինը պատրաստակամություն է հայտնել միջուկային զենքից հրաժարվելու հարցը ներառել Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև հնարավոր բանակցությունների օրակարգում: Իսկ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի առաջիկա համատեղ զորավարժություններին Կիմ Չեն Ինն ըմբռնումով է մոտեցել:
«Մենք հայտնեցինք, որ դժվար կլինի տեղափոխել կամ չեղարկել համատեղ զորավարժությունների անցկացումը, քանի որ դրա համար առայժմ պատճառ չկա: Կիմ Չեն Ինն ասաց, որ հասկանում է Հարավի դիրքորոշումը», – հայտնել է Չոն Ին Յոնը:
Սեուլի և Վաշինգտոնի համատեղ զորավարժությունները նշանակված են մարտի 18-ին: Հյուսիսային Կորեան այդ զորավարժությունները դիտում է՝ որպես Հյուսիս ներխուժելու նախապատրաստություն և սովորաբար դրանք խիստ քննադատության է արժանացնում:
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...