Վրաստանով Եվրոպա է տեղափոխվել 19,5 միլիարդ խորանարդ մետր գազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Վրաստանով Եվրոպա է տեղափոխվել 19,5 միլիարդ խորանարդ մետր գազ

18:38 18.01.2023

Անդրանատոլիական բնական գազատարը (TANAP), որը Հարավային գազային միջանցքի հիմնական մասն է, 2022 թվականին Թուրքիա է մատակարարել 5,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ Եվրոպա՝ 11,3 միլիարդ խորանարդ մետր, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը:

Տեղեկության ահամաձայն, ընդհանուր առմամբ, գազատարի շահագործման սկզբից Թուրքիա է փոխանցվել 20,5 մլրդ խմ գազ, իսկ Եվրոպա՝ 19,5 մլրդ խմ։

Հարկ է նշել, որ այս խողովակաշարն սկիզբ է առնում Ադրբեջանից ու անցնում Վրաստանի և Թուրքիայի տարածքով, իսկ դրա շարունակությունը Անդրադրիատիկ (TAP) խողովակաշարն է։ TANAP-ը՝ Թուրքիայի Շահդենիզ հանքավայրից գազ է տեղափոխում վրաց-թուրքական սահմանից դեպի Թուրքիայի արևմուտք։

Ի դեպ, TANAP-ի շինարարությունը պաշտոնապես սկսվել է 2015 թվականի մարտին։ Խողովակաշարի առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից 2 700 մետր է, իսկ երկարությունը՝ 1 850 կմ։

TANAP խողովակաշարն անցնում է Թուրքիայի 20 գավառներով, 67 շրջաններով և 600 գյուղերով։ TANAP-ում ներդրումները կազմել են գրեթե 7 միլիարդ դոլար։ Գազատարով Թուրքիա առաջին գազամատակարարումը սկսվել է 2018 թվականի հունիսի 30-ին, իսկ 2019 թվականի հոկտեմբերի վերջին շահագործման է հանձնվել Էսքիշեհիրից դեպի թուրք-հունական սահման ընկած հատվածը։

TAP-ի միջոցով Եվրոպա կոմերցիոն գազի մատակարարումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP