17:20 21.01.2023
Հացահատիկի գործարքի շրջանակներում 18 միլիոն տոննա գյուղմթերք է մատակարարվել տարբեր երկրներ, հունվարի 21-ին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ՄԱԿ-ի պնդումները, թե իբր հետաձգում է նավերի ստուգումները հացահատիկի գործարքում: Ինչպես նշել են գերատեսչությունում, ստուգումների ցուցակն ու հաջորդականությունը կազմում է ուկրաինական կողմը։
ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ սևծովյան նախաձեռնության շրջանակներում ապրանքների մեծ մասը գնում է ոչ թե աղքատ երկրներ, ինչպես սպասվում էր, այլ բարձր եկամուտ ունեցող երկրներ։ Այսպիսով, ըստ գերատեսչության, աղքատ երկրները (Սոմալի, Եթովպիա, Եմեն, Սուդան, Աֆղանստան և Ջիբութի) ստացել են ընդամենը 551,527 տոննա, ինչը կազմում է ընդհանուր մատակարարման 3%-ը։
Հունվարի 16-ին Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ի թիվս այլ հարցերի, երկու երկրների ղեկավարները քննարկել են հացահատիկի գործարքի իրականացումը` նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանումը և ռուսական պարենի ու պարարտանյութի մատակարարումների ապաշրջափակումը։
20:40 10.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած20:30 10.05.2025
Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիրԼոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (77 կգ) Արգենտինայի դրոշի ներքո դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր: 38-ամյա ըմբիշը եզրափակչում 7-11 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին: Ջուլֆալակյանը գոտեմարտի ընթացքում 0-7 հաշվով պարտվելիս է եղել, հետո կարողացել է հաշիվը հավասարեցնել, սակայն վերջնամասում մրցակիցը ևս չորս միավոր է վաստակել: Պանամերիկյան […] ...
20:25 10.05.2025
Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ ՊուտինԳազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...
20:20 10.05.2025
Հրդեհ Լուսագյուղ գյուղումՄայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...
20:15 10.05.2025
Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. ՊեսկովԿրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...
20:05 10.05.2025
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...