«Մարիաննան» պարզաբանում է շուկայում «ապագայի սննդամթերքի» հայտնվելու փաստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

«Մարիաննան» պարզաբանում է շուկայում «ապագայի սննդամթերքի» հայտնվելու փաստը

14:57 07.03.2018

«Մարիաննա» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել իր կողմից «ապագայի սննդամթերք» արտադրելու կապակցությամբ կամ այլ կերպ ասած՝ շուկա սխալ ժամկետով կաթնաշոռային պանիրների թողարկման համար:

Պարզաբանման մեջ նշված է.

«Տեղի ունեցածը զուտ տեխնիկական խափանման արդյունք է:

«Մարիաննա» կաթնաշոռային պանրի պիտանիության ժամկետն է 120 օր: Այս խմբաքանակի արտադրման թվականն է 05.03.18: Այս ժամկետին գումարելով 120 օր ստանում ենք այն վերջնաժամկետը, որը եւ նշված է տուփի վրա` 02.07.18: Եթե սա լիներ 09.03-ի արտադրանք, ինչպես սխալմամբ նշվել է, ապա 120 օրից վերջնաժամկետը կլիներ 06.07.18: Ուստի ակնհայտ է, որ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, այլ ոչ թե «ապագայի» մթերք արտադրելու միտում, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS-ը, մարտի 6-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն սպառողի ահազանգի հիման վրա հայտնաբերել և կասեցրել էր 100 գրամ քաշով կաթնաշոռային պանիրների վաճառքը, որի վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

13:03 01.05.2025

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

12:50 01.05.2025

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

Հրդեհ Աղավնավանք գյուղում

12:37 01.05.2025

Հրդեհ Աղավնավանք գյուղում

Մայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

12:20 01.05.2025

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

12:05 01.05.2025

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

11:51 01.05.2025

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...

BACK_TO_TOP