18:09 24.01.2023
Ջրաձոր գյուղի տեղափոխության ծրագիրը մեկ տարի է, որ մեկնարկել է, և մեկ տարվա ընթացքում գյուղում գույքագրում, չափագրում, մարդահամար է կատարվել, հստակեցվել են բնակիչների սեփականության իրավունքի հետ կապված հարցերը։ Այս ամենը կարևոր է հետագայում փոխհատուցման գործընթաց սկսելու համար։ Ջրաձորցիների փոխհատուցման հարցերով հանձնաժողովն այսօր Ամասիայում առաջին նիստն է գումարել, որի ընթացքում ամփոփվել են Ջրաձորի տեղափոխության համար մինչ այս արված աշխատանքները և ներկայացվել են անելիքները։
Ջրաձորցիների փոխհատուցման հարցերով հանձնաժողովի կազմում մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ են։ Համայնքապետարանի, կադաստրի կոմիտեի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ջրային կոմիտեի ու մարզպետարանի ներկայացուցիչները միասին են որոշում կայացնելու, թե Ջրաձորի բնակիչներին ինչ կարգով է փոխհատուցում տրամադրվելու տների, օժանդակ շինությունների ու վարելահողերի դիմաց։ Բայց մինչ գործը փոխհատուցման կհասնի, դեռ փաստաթղթային հարցերը Ջրաձորում լիարժեք կարգավորված չեն։
Ջրաձորցիներն իրենց տներն ու անշարժ գույքը չեն սեփականաշնորհել, որովհետև անցած 30 և ավելի տարիների ընթացքում սպասել են գյուղի տեղափոխությանը։ Հիմա յուրաքանչյուրի տունն ու օժանդակ կառույցները նախ պետք է պետական գրանցում ստանան։
Մասնագետներն ամենաբարդը համարում են հենց փաստաթղթային ձևակերպումները։ Մոտ մեկ ամսից նախատեսում են ավարտել ժառանգության ընդունման և գույքի պետական գրանցումները, որից հետո հերթն արդեն փոխհատուցումներին կհասնի։ Փոխհատուցումների հերթում առաջինը վարելահողերն են։
«Առաջնահերթ նախատեսել ենք մասնավոր գրանցված վարելահողերի փոխհատուցումը սկսել և համայնքային հողերինը։ Ունենք 26 համայնքային հողակտոր, որոնք փոխհատուցման ենթակա են։ Դրանից հետո կանցնենք բնակելի տներով չծանրաբեռնված օժանդակ շինությունների օտարմանն ու փոխհատուցմանը։ Իսկ բնակելի տների համար կնքվելու է երկու պայմանագիր։ Նախ փոխանակման նախնական պայմանագիր ենք կնքելու, երբ կունենանք նոր բնակավայրի տների էսքիզները։ Իսկ տների կառուցումից հետո կկնքվեն վերջնական փոխանակման պայմանագրեր։ Փոխհատուցման արժեքը ընտրվել է շուկայական ու կադաստրային արժեքներից առավելագույնը՝ գումարած 15%։ Կոնկրետ վարելահողերի կադաստրային գինը Ջրաձորում ավելի բարձր է, այսինքն՝ հողերի համար կստանան կադաստրային արժեքին համապատասխան փոխհատուցում գումարած 15%»,- ասել է ծրագրի իրականացման թիմի ղեկավար Տիգրան Դանիելյանը։
Փոխհատուցման հաշվարկը ևս որոշված է։ Հաշվի են առնվելու տների, օժանդակ կառույցների ու վարելահողերի շուկայական նաև կադաստրային գները և ընտրվելու է դրանցից ամենաբարձրը։
Նոր Ջրաձորի գլխավոր հատակագծի կազմումն ընթացքի մեջ է, նաև նախագծային աշխատանքներն են մեկնարկել։ Ընդհանուր առմամբ, Ջրաձորի տեղափոխության ծրագիրը կարժենա 4 մլրդ 950 մլն դրամ։ Իսկ տևողությունը ավելի քան 5 տարի է, հաշվարկը կատարվում է մեկնարկի ամրագրված օրվանից՝ 2021-ի դեկտեմբերի 3-ից։ Գյուղի տեղափոխությունն ավելի շուտ է ավարտվելու, քան Կապսի ջրամբարի վերակառուցումը։
Առաջին փուլով նախատեսվում է ջրամբարը վերակառուցել 25 մլն խորանարդ մետր ծավալով, հետագայում պատվարի բարձրացման հաշվին, ծավալը կհասցվի մինչև 60 մլն խորանարդ մետրի։ Այս ծավալն ապահովելու համար կպահանջվի լրացուցիչ ֆինանսավորում և ժամանակ։
«25 մլն խորանարդ մետր ծավալի պարագայում շինարարությունը նախատեսված է 35 ամիս՝ հաշվի չառած ձմեռային դադարները։ 60 մլն խորանարդ մետրի համար պահանջվելու է ևս 20 մլն եվրո, իսկ 25 մլն ծավալի համար պայմանագրի արժեքը կազմում է 73 մլն եվրո»,- ասել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը։
Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենն է նշում՝ Կապսի ջրամբարի վերակառուցումը նախատեսվում է սկսել ապրիլ ամսին։ Կառուցապատողը չինական ընկերություն է։ 25 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբարը վերակառուցելու համար ֆինանսական միջոցներ կան։ Չինական ընկերության հետ բանակցություններն արդեն ավարտված են, և պայմանագիրը շուտով ներկայացվելու է այդ ընկերության ստորագրմանը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...