15:42 07.03.2018
Շիրակի և Լոռու մարզի դատախազություններում ուսումնասիրվել է 2017թ. նշված մարզերում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների ընդհանուր վիճակը:
Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ Լոռու մարզում 2017թ. արձանագրվել է 19 անչափահասների կողմից կատարված թվով 25 հանցագործության դեպք: 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 23 անչափահասի կողմից կատարված 26 դեպք:
Իսկ Շիրակի մարզում անցած տարի արձանագրվել է 34 անչափահասի կողմից կատարված 35 հանցագործության դեպք: Նախորդ տարի գրանցվել է 29 անչափահասի կողմից կատարված 26 հանցագործության դեպքեր:
Վիճակագրական տվյալները համադրելով անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննված գործերով ձեռք բերված փաստական տվյալների, որպես ապացույց հանդիսացող՝ հանցագործությունը ծնող պատճառների և պայմանների հետ՝ պարզվել է, որ այս մարզերում պատշաճ կերպով չի ապահովվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը: Նաև չեն ձեռնարկվել արդյունավետ քայլեր՝ վերջինների կողմից նման իրավիճակներում հայտնվելը կանխարգելելու ուղղությամբ: Բացի դրանից, չեն իրականացվել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր:
Որպես նշված խնդիրների լուծման մեխանիզմներ՝ Շիրակի մարզի դատախազության կողմից կարևորվել են հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների համար վերականգնողական ծառայությունների ստեղծումը, վերականգնողական կենտրոնների զարգացումն ու ցանցի ընդլայնումը: Անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով իրազեկության բարձրացումը, հնարավորության դեպքում ողջամիտ միջոցներով քրեական բովանդակությամբ հեռուստասերիալներին անչափահասների հասանելիությունը սահմանափակելու որոշակի մեխանիզմների ստեղծումը, իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնների գործունեությանն աջակցելը, ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար համապատասխան ուսուցման կազմակերպումը:
Կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման համատեքստում ցածր մակարդակի վրա է դպրոցական հաստատությունների, համայնքապետարանների և մարզպետարանի, իրավապահ մարմինների միջև համագործակցության մակարդակը:
Հաշվի առնելով այս ամենը և նկատի ունենալով, որ մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիներն առաջնային գործառույթային դերակատարություն ունեն անչափահասների հանցավորության նախականխման և կանխման գործում՝ Շիրակի և Լոռու մարզերի դատախազները նախորդ ամսվա ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում դիմել են համապատասխանաբար Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզերի դատախազներն անհրաժեշտ են համարել անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու, այդ կապակցությամբ պետական և տեղական մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:
Դատախազների կողմից բարձրացված հիմնախնդիրները քննարկելու նպատակով մարզերի դատախազությունների, ոստիկանության, պետական, տեղական և հասարակակական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարաններում կազմակերպվել են ընդլայնված կազմով հանդիպումներ: Դրանց ընթացքում վեր են հանվել անչափահասների շրջանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կատարման պատճառները: Կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները և դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Որոշվել է առաջիկայում հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ՝ տեղեկատվության փոխանակման և տեսադաշտում հայտնված դեպքերի քննարկման նպատակով:
Լոռու մարզպետարանում կայացած քննարկման արդյունքում որոշվել է նաև մարզպետարանի ենթակայությամբ գործող իրավասու կառույցի աշխատակիցների կողմից առանձին-առանձին ուսումնասիրել թիրախային համարվող այն անչափահասներին վերաբերող գործերը, ում մասին շահագրգիռ կառույցների կողմից ստացել են համապատասխան իրազեկումներ։ Որոշվել է նաև ուսումնական հաստատության իրավասու անձանց միջոցով պարբերաբար տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն չհաճախող կամ դասերից անհարգելի պատճառով բացակայող աշակերտների վերաբերյալ, սոցիալական ծառայության աշխատակիցների միջոցով կատարել տնային այցելություններ՝ պարզելու դպրոց չհաճախելու պատճառները, ընտանիքի նյութական դրությունը, ընտանիքի անդամների միջև առկա հարաբերությունները, ընտանիքում երեխայի վարքը, կապերը, շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։
Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է համատեղ մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային ծրագրեր, հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպել գիշերօթիկ և ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների և նրանց ծնողների հետ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...