16:48 28.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները:
Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը.
France TV -Պարոն Վարդանյան, կնկարագրեք ինչպիսի՞ն է իրավիճակը։
Ռուբեն Վարդանյան – Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք հնարավորություն Արցախից դուրս գալու: Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև չկա գազ, էլեկտրաէներգիան սահմանափակ է՝ օրական ընդամենը մի քանի ժամ։ Մենք ունենք որոշ պարենի պաշարներ, որ բաժանում ենք կտրոններով, սակայն ցուրտ է, ձմեռ է, և իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար։
France TV – Համաձա՞յն եք սա էթնիկ զտում անվանել։
Ռուբեն Վարդանյան – Սա հստակ էթնիկ զտման և բռնի տեղահանման քաղաքականություն է։ Հարցը նրանում է, որ մեզ ուզում են զրկել մեր երկրում ապրելու իրավունքից։ Բայց Արցախը մեր պատմական ժառանգությունն է։ Մենք իրավունք ունենք ապրել այնտեղ, որտեղ հայերը սերունդներով ապրել են հազարամյակներ շարունակ։ Իսկ նախագահ Ալիևը պարզ ասել է, որ տեսնում է Արցախն առանց հայերի․ ով ուզում է հեռանալ, թող հեռանա։ Սա անընդունելի է, քանի որ սա ոչ միայն էթնիկ զտում է, այլև նախազգուշացում, թե թույլ չենք տա, որ հայերը մնան Արցախում իրենց սեփական մշակույթով, ավանդույթներով, չեն ուզում ընդունել, որ հայերը տարբերվում են, ունեն իրենց սեփական արժեքներն ու օրենքները։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Սա բացարձակ խախտում է մեր ինքնորոշման իրավունքը` էթնիկ զտման սպառնալիքով։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ իրենց սեփական ժողովրդի իրավունքները խախտվում են, մի երկիր, որտեղ 45 տարի շարունակ մեկ ընտանիք է վերահսկում, մի երկիր, որտեղ մարդիկ աղքատ են և միայն հարուստների մի փոքր խումբ է վերահսկում նավթից և գազից ստացվող ամբողջ եկամուտը, մեզ թելադրում է, թե ինչպես մենք պետք է ապրենք իրենց վերահսկողության տակ։ Սա անընդունելի է։
France TV -Պարոն Վարդանյան, Եվրոպան դիտորդական առաքելություն է ուղարկել։ Արդյո՞ք դա ինչ-որ բանի սկիզբն է, որ Դուք ակնկալում էիք միջազգային հանրությունից։
Ռուբեն Վարդանյան -Նրանք առաքելությունը Հայաստանի սահման են ուղարկել, ոչ թե Արցախ։ Ես եվրոպացիների, Ռուսաստանի և մյուս երկրների առաքելությունը տեսնում եմ մեզ համար օդային միջանցք բացելու մեջ։ Կարևորագույն առաքելությունը և մեզ օգնելու քայլը կլինի օդային ճանապարհը, որը թույլ կտա, որ մարդասիրական փոխադրումներ իրականացվեն դեպի Ստեփանակերտ: Հակառակ դեպքում մենք միշտ Ադրբեջանի կողմից վերահսկվող ցամաքային ճանապարհով սնունդ և այլ անհրաժեշտ բաներ ստանալու խնդիր կունենանք։
France TV -Պարոն Վադանյան, այսօր այստեղ հավաքված լրագրողներից ոմանք այսօր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Դուք ֆրանսիական լուրերի ալիքով եք խոսում, ի՞նչ կցանկանաք ասել Էմմանուել Մակրոնին այս երեկո։ Ի՞նչ կցանկանաք հարցնել նրան։
Ռուբեն Վարդանյան -Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին իսկապես հայ ազգի, Արցախի ժողովրդի կողքին լինելու համար։ Երկրորդը, ցանկանում եմ ասել, որ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկի նախագահ լինելու պատասխանատվությունն է հետևողականորեն ճնշում գործադրել մի երկրի վրա, որը չունի մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների ընկալում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հարկավոր է, որ նախագահ Մակրոնը շարունակի ճնշումը և ներգրավի ողջ ֆրանսիական հանրությանը, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ չենք կարող անտարբեր լինել, որ պետք է ճնշում գործադրենք մի պետության վրա, որը չունի օրենք, ժողովրդավարություն։ Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը։ Սրան է ուղղված վերջին 35 տարիների մեր պայքարը, որը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման երաշխիքն է։
France TV – Եթե չեմ սխալվում, Դուք ծագմամբ Ռուսաստանից եք։ Ասում են՝ կապեր ունեք Վլադիմիր Պուտինի հետ։ Ու՞ր է Ռուսաստանը։ Ռուսաստանն էր խաղաղություն պահողը։ 2020թ․ համաձայնագրով Ռուսաստանը պետք է խաղաղություն ապահովեր։ Արդյո՞ք պարոն Պուտինը չափազանց զբաղված է Ուկրաինայում, որ չի կարողանում ձեզ պաշտպանել, և արդյո՞ք դուք ինչ-որ բանի համար զղջում եք։
Ռուբեն Վարդանյան – Ես ծնվել եմ Հայաստանում, իսկ մայրական կողմս Արցախից է։ Ես 20 տարի շարունակ Արցախում շատ ծրագրեր եմ իրականացրել։ Իմ որդին ծառայել է բանակում, իմ դուստրն ապրել է այստեղ։ Ես հպարտ եմ լինել հայ, ով հաջողությունների է հասել Ռուսաստանում։ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Բոլորս գիտենք, որ խաղաղապահները մեծաթիվ չեն՝ 2000 հոգի, և սահմանափակ մանդատ ունեն կանգնեցնելու քաղաքացիական ակտիվիստներին, որոնք իրենց «էկոակտիվիստ» են անվանում։ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց Արցախում խաղաղության համար 2020թ․ նոյեմբերին, երբ փաստաթուղթը ստորագրվեց։
Ես հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է և շատ տարբեր շահեր հետապնդող կողմեր կան։ Սակայն հավատում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներ են, կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ոչ թե առանձին-առանձին, այլ միասին։ Որովհետև ես հավատում եմ, որ սա այն խնդիրն է, երբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի պես մեծ երկրների շահերը համընկնում են․ փրկել ժողովրդավարությունը, փրկել իրենց սեփական հողի վրա հազարամյակներ ապրող փոքր ազգին։ Ուստի ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա։
France TV -Դուք Վլադիմիր Պուտինի հետ խոսու՞մ եք։ Դուք Ռուսաստանի նախագահին հասանելիություն ունե՞ք։ Ի՞նչ է նա ասում այս իրավիճակի հետ կապված։
Ռուբեն Վարդանյան – Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն պարենի, էլեկտրաէներգիայի սղություն։ Ես իմ ժողովրդի հետ եմ, ովքեր 35 տարի շարունակ իսկապես պայքարում են անկախության համար։ Եվ ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ եմ։ Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ, որպես պետական նախարար, լինեմ իմ ժողովրդի հետ։
France TV -Շնորհակալություն հարցազրույցի համար:
Հաղորդումը հնարավոր է դիտել այստեղ:
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...
13:55 07.06.2025
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ ...
13:46 07.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...