Օտար մեքենաների պարտադիր ապահովագրումը կնվազեցնի Հայաստանից մուտքը Վրաստան. փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Օտար մեքենաների պարտադիր ապահովագրումը կնվազեցնի Հայաստանից մուտքը Վրաստան. փորձագետ

16:00 07.03.2018

Արտասահմանցիների համար Վրաստանում ներդրվել է ավտոմեքենայի պարտադիր ապահովագրություն, որի նպատակն է սեփական քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանությունը։ Սրանով վրացական իշխանությունները կստիպեն, որ Վրաստանում վթարներից հետո օտար վարորդները չփախչեն առանց պատասխանատվություն կրելու։ Այս մասին այսօր տեղեկացրեց վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը։

Մասնագետը նշեց, որ չապահովագրվելու դեպքում մեքենաների վարորդներին սպառնում է տուգանք։ Իսկ ապահովագրության համար գործում է 15 կազմակերպություն, և դրանք առաջարկում են հետևյալ գները.

  • 15 օր՝ 30 լարի,
  • 1 ամիս՝ 50 լարի,
  • 1 տարի՝ 290 լարի։

«Շուտով կարծես թե քաղաքացիները՝ մերոնք, արդեն կկարողանան հենց Երևանից ապահովագրություն անեն, ապահովագրված գնան Վրաստան։ Մեծ բան չէ, բայց, ամեն դեպքում, մարդիկ կան՝ շտապում են օդանավակայան կամ նման տեղեր, նույնիսկ առանց լարի են մուտք գործում երկիր, դուրս գալիս, նրանք արդեն կկարողանան Հայաստանում դրամով ապահովագրել», – նշեց Խաչատրյանը։

Թեև մասնագետի խոսքով, առայժմ խնդիրներ չեն առաջացել, բայց քանի որ հայաստանցիները ծանոթ չեն այս համակարգին, կարող են և որոշակի հարցեր լինել։

«Սկզբնական շրջանում մերոնք խնդիր ունենալու են։ Հետագայում արդեն բերնե բերան կփոխանցեն մեկը մյուսին, որ իմանան՝ ոնց են խնդիրը լուծում։ Բայց ամեն դեպքում խնդիրներ կլինի, որովհետև օտար երկիր է, օտար դաշտ է, մերոնք այդքան էլ կազմակերպված չեն պատասխանատվության առումով։ Վթարը լինելու է, կանգնեն, այնքան նայեն, մինչև ոստիկանությունը մոտենա», – նշեց մասնագետը։

Վրացական իշխանությունների կողմից այս նոր կարգավորման պատճառով Արտակ Խաչատրյանը կանխատեսում է դեպի Վրաստան հայաստանցիների այցելությունների նվազում։

«Տուրիստներին նկատի ունեմ, որովհետև գործնական էլ էին շատ գնում, բայց պատեհ-անպատեհ խինկալի ուտելու կամ այլ նպատակով արագ գնում-գալիս էին։ Հիմա դա կտրուկ կքչանա։ Այնպես որ կկարողանան մեր երկրում օգտվել այդպիսի բարիքներից», – կեսկատակ ամփոփեց մասնագետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP