Դատավորների տեղափոխության պատճառով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործերի անհարկի ձգձգումներ են․ դժգոհում են փաստաբանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Դատավորների տեղափոխության պատճառով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործերի անհարկի ձգձգումներ են․ դժգոհում են փաստաբանները

19:39 01.02.2023

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծվել է  կոլապսային իրավիճակ։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ  Երևանի դատարաններ  դատավորների տեղափոխությունն այսպես են բնորոշում գյումրեցի փաստաբանները։

«Դատավորներին տեղափոխում են, բայց նման աննախադեպ տեղափոխություն դեռևս տեղի չէր ունեցել։ Եղել էր, որ մի դատավոր տեղափոխում էին, տեղը մեկ ուրիշին էին նշանակում, բայց այս երկու ամսվա ընթացքում՝ դեկտեմբեր և հունվար, միանգամից 4 քրեական դատավորներ և 4  քաղաքացիական դատավորներ տեղափոխվեցին Երևան»,- ասում է փաստաբան Հայկ  Հարությունյանը։

«Աչքներս լույս, ևս երկու դատավոր այսօր էլ տեղափոխվեցին՝ հենց փետրվարի մեկով, երկու դատավոր քաղաքացիական  մասնագիտացմամբ այլևս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում 10-11 դատավոր Շիրակի մարզի դատարանից տեղափոխվել է այլ դատարաններ, այսինքն՝ 18-19 հաստիքով, դատարանի կեսից ավելին տեղափոխված են»,- նշում է  փաստաբան Արամայիս  Հայրապետյանը։

 

Հաճախակի դարձած տեղափոխությունների պատճառով դատավորների վարույթներում գտնվող քրեական ու քաղաքացիական գործերը անհարկի ձգձգվում են, վերջնական վճիռներ չեն կայացվում։ Ըստ փաստաբանների, դատավորների տեղափոխությունների պատճառով ոչ միայն ստիպված են լինում արդեն մի քանի անգամ դատաքննություններով անցած նույն  գործի դատական պրոցեսը սկսել  զրոյից, այլև  մի քանի տարի  հնարավորություն չեն ունենում  հայցվոր կողմին տրամադրել վերջնական վճիռը։

«Այս ամենը բերում է նրան, որ քաղաքացիները դատական պաշտպանվածությունից խուսափում են, այսինքն, երբ քաղաքացին դիմում է փաստաբանին և մենք տեղեկացնում ենք, որ իրականում մեկ տարուց ավելի կարող է ձգվել օրինակ՝ ամուսնալուծության  գործը, զարմանում են ու շատ հաճախ հրաժարվում դատական պաշտպանվածությունից, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է համարվում»,- ընդգծում է  փաստաբան Արինա Մեծոյանը։

«Մենք Շիրակի մարզից ունենք պատգամավորներ, ովքեր հանդիսանում են մեր ներկայացուցիչները ԱԺ-ում։ Դեկտեմբեր ամսից մենք սկսել ենք տարբեր հարթակներում բողոքներ ներկայացնել, որևէ պատգամավոր փորձ կատարե՞լ է  մեզ հետ հանդիպել ու մեր խնդիրը ներկայացնել ԱԺ-ում, չէ որ ԲԴԽ 5 դատավորներին ընտրում են հենց պատգամավորները»,- նշում է փաստաբան  Գայանե Գևորգյանը։

Փաստաբաններն իրենց դիմում-բողոքն են ուղարկել նաև ԲԴԽ, նաև հանդիպում են ունեցել Փաստաբանների պալատի նախագահի հետ, ներկայացրել  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  ստեղծված իրավիճակը։ Փաստաբանների պալատը ևս  գյումրեցի փաստաբանների բողոքը պատրաստվում է գրավոր ներկայացնել ԲԴԽ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

BACK_TO_TOP