Սաակաշվիլին դատական նիստին ցույց է տվել հյուծված մարմինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Սաակաշվիլին դատական նիստին ցույց է տվել հյուծված մարմինը

16:55 01.02.2023

Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից այսօր հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներենով և ցույց տվել, թե այժմ ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։

«Ես ուզում եմ դիմել ձեզ, ես հպարտ եմ, որ բոլորը հիանում են ուկրաինացի ժողովրդով, հպարտ եմ, որ նախագահը Զելենսկին է… Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակում: Բայց, եթե ես չապրեմ մինչև հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային… Փառք Ուկրաինային, մահ մեր թշնամուն»,- ասել է երրորդ նախագահը:

Հարկ է նշել, որ դատական ​​նիստին հարցաքննվել են պաշտպանական վկաները։ Նիստին մասնակցել են Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, հարազատներն ու կողմնակիցները։ Ներկա է եղել նաև «Միացյալ ազգային շարժման» նորընտիր նախագահ Լևան Խաբեիշվիլին։

Ի դեպ, Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են դատարան՝ երրորդ նախագահի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ չեղարկելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:55 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

BACK_TO_TOP