Վիրահայերը պահանջում են քաղաքացիության վերականգնում՝ առանց քննության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Վիրահայերը պահանջում են քաղաքացիության վերականգնում՝ առանց քննության

11:42 04.02.2023

Վրաստանի ազգությամբ բազմաթիվ հայեր, ովքեր ժամանակին զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, պահանջում են վերացնել քաղաքացիությունը վերականգնելու համար սահմանված վրաց լեզվի քննությունը: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան:

Այլ երկրի քաղաքացիություն ստանալով՝ սեփական երկրի քաղաքացիությունից անակնկալ կերպով զրկված քաղաքացիները տարիներ ձգվող հարցի լուծումը տեսնում են «Քաղաքացիության մասին» օրենքում վերոհիշյալ կետի ամրագրմամբ:

Սերնդեսերունդ Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայում ապրող 63-ամյա Գառնիկ Փութուլյանը, որ ցանկանում է վերականգնել 2008 թվականին կորցրած Վրաստանի քաղաքացիությունը, առաջարկում է վերացնել վրացերենի քննության պահանջը հատկապես իր հասակակիցների համար․ ասում է՝ այդ տարիքում դժվար է լեզու սովորել։ Հատկանշական է, որ ի տարբերություն երիտասարդության, հայաբնակ այս շրջանի 40-ից բարձր բնակիչները գրեթե չեն տիրապետում պետական լեզվին։

Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակչության ավելի քան 94,8 տոկոսը «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) տվյալներով, ազգությամբ հայ է։ «Փոքրամասնությունների հարցերի եվրոպական կենտրոնն» (ECMI) էլ փաստում է, որ վրաց լեզվին տիրապետում է այս մունիցիպալիտետների բնակչության միայն 12 տոկոսը։ Տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուրներն անասնաբուծությունն ու կարտոֆիլագործությունն են։ Տարբեր վերլուծությունների համաձայն՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի աշխատունակ տղամարդկանց ավելի քան 50 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։

Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մյուս շրջանի՝ Քվեմո Քարթլիի բնակչությունը 511,2 հազար է: Էթնիկ առումով բնակչության 44,7 տոկոսը վրացիներ են, 45,1 տոկոսը՝ ադրբեջանցի, 6,4 տոկոսը՝ հայ, 3,8 տոկոսը՝ աբխազ, օս, ռուս, հույն, ուկրաինացի և քրդեր:

Փութուլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է, որ ֆինանսական սուղ պայմանները բարելավելու, երկու ուսանող զավակների ուսման վարձը վճարելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար 2004 թվականին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (Հայաստանն ի տարբերություն Վրաստանի, առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի ՌԴ-ի հետ), իսկ 2008 թվականին կանգնելով փաստի առաջ, որ անօրինական կերպով ունի երկքաղաքացիություն, ստիպված է եղել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից․ 2008-ին Վրաստանի օրենսդրությունը թույլ չէր տալիս երկքաղաքացիություն ունենալ:

Եվ այդպես Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ են ստիպված եղել հրաժարվել քաղաքացիությունից, քանի որ մինչև 2018 թվականը Վրաստանի օրենսդրությամբ երկքաղաքացիություն չէր թույլատրվում: Այլ երկրի անձնագրի առկայությունը պարզվելու դեպքում տվյալ անձը ինքնաբերաբար կորցնում էր Վրաստանի քաղաքացիությունը։

Այժմ Վրաստանի օրենսդրությունը թույլատրում է երկքաղաքացիություն՝ հնարավորություն տալով նաև նրանց, ովքեր տարիներ առաջ են կորցրել իրենց ծննդավայր երկրի քաղաքացիությունը, վերականգնել՝ վրացերեն լեզվի, պատմության, Սահմանադրության մասին բազային քննություն հանձնելով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

BACK_TO_TOP