11:48 06.02.2023
Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշել է, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշել է, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր:
«Քաղաքում դեռևս պահապանվում է անհանգիստ վիճակը, քանի որ առավոտվա ժամը 4:17-ից մարդիկ դուրս են եկել իրենց տներից: Արդեն պաշտոնապես հաստատվել է 34-35 շենքի ամբողջական փլուզումը: Բոլոր համապատասխան գերատեսչությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով»,- ասել է Ժիրայր Ռեյիսյանը:
Նա ընդգծեց, որ Սիրիայի նախագահը նախարարների հետ արտակարգ նիստ է անցկացրել, որի արդյունքում այլ քաղաքներից բժշկական, մասնագիտական և փրկարարական խմբեր են ուղարկվել Հալեպ, Լաթաքիա և Համա քաղաքներ, որոնք երկրաշարժի հարվածից ամենաշատն են տուժել:
«Երկրաշարժի հետևանքով հայկական շինությունների որոշ մասը վնասվել են, ամբողջական փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան: Բայց պետք է նշեմ, որ գրեթե բոլոր տեղերում էլ որոշակի վնասներ կան»,- եզրափակել է պատգամավորը:
19:35 09.05.2025
Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորանքներ են փոխանցել մայիսի 9-ի Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի եթերում։ Ուշակովը պարզաբանել է, որ շնորհավորանքները փոխանցվել են նախագահների օգնականների միջոցով։ «Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ՝ մեր ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ»,-նշել է Պուտինի […] ...
19:22 09.05.2025
Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներԻրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին: «Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել […] ...
19:11 09.05.2025
Շիրակի մարզում 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում Երևանի բնակիչ 65-ամյա Արթուր Ն․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 58-ամյա Էլեոնորա Մ․-ն մարմնական վնասվածքներով […] ...
18:59 09.05.2025
Հայ հեծանվորդը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում՝ օմնիում մրցաձևում, դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Նամանգան քաղաքում՝ Միջազգային հեծանվային միության (UCI) օրացուցային մրցումների շրջանակում։ Հայաստանի ներկայացուցչի մրցակիցները եղել են միջազգային ուժեղագույն հեծանվորդներ: ...
18:48 09.05.2025
Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել առանց ուղղակի բանակցությունների. ՎիթքոֆԱնհեթեթ է կարծել, թե ԱՄՆ-ը չպետք է խոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. առանց ուղղակի բանակցությունների անհնար է լուծել ուկրաինական հակամարտությունը, Breitbart-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Եթե մենք չխոսենք Վլադիմիր Պուտինի հետ, ապա ինչպե՞ս կարող ենք լուծման հասնել: Դա հնարավոր չէ: Այնպես որ այն միտքը, որ մենք չպետք է […] ...
18:39 09.05.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներՄայիսի 9-ին՝ ժամը 15։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։29-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 […] ...