18:39 09.02.2023
Կառավարությունն ավելացրել է մարզերի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը, զուգահեռ համայնքների առաջնահերթ լուծում պահանջող ծրագրային փաթեթներն ավելի նպատակային են դառնում։ 2023 թվականի սուբվենցիոն փաթեթների ներկայացման ժամկետներն ավարտված են, այժմ ընթանում են ծրագրերի հաստատման, որոշների դեպքում՝ շինմրցույթների հայտարարման և ընտրության փուլերը: Այսինքն, նախապատրաստական գործընթացի շուտ անցկացումը երաշխիք է լինելու աշխատանքների շուտ մեկնարկի։ Շիրակի մարզի գրեթե բոլոր խոշորացված համայնքներում 2022-ից անավարտ շինծրագրեր կան, որոնք կշարունակվեն նորերի մեկնարկին զուգահեռ։
Անցած տարի Ախուրյան խոշորացված համայնքը կառավարություն էր ներկայացրել 12 սուբվենցիոն փաթեթներ, որոնց շինարարական փուլը ուշացած է մեկնարկել ՝ նույնիսկ աշնան կեսին։ Արդյունքն էլ եղել է այն, որ 12 ծրագրերից միայն մեկի՝ փողոցի հիմնանորոգումն են ավարտել, ևս մեկն էլ 2021-ից մնացած Արևիկ գյուղի փողոցի ասֆալտապատումը։
2022-ի անավարտ ծրագրերի հետ սպասում են, որ այս տարվա նորերը ևս կսկսեն։ Այս տարի կառավարություն են ներկայացրել 10 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուրը 1 միլիարդ 600 միլիոն դրամ արժեքով: Ծրագրերը հաստատված են, համայնքի ներդրումը 600 միլիոն դրամ է կազմում: Փորձել են պահպանել համամասնությունը բոլոր բնակավայրերի համար։ Փաթեթներում ներառված են նաև մեծ ու թանկ ծրագրեր:
«Մեծ ծրագիր ունենք Ախուրյանի Ղարիբջանյան բնակավայրում, որտեղ ոռոգման ցանց ենք կառուցելու․ 400 միլիոն դրամանոց ծրագիր է, նախատեսված է պատվարի կառուցում, ոռոգման ցանցի կառուցում և պոմպակայանի կառուցում։ Այս ծրագրի միջոցով կլուծվի Ղարիբջանյան գյուղի և հարակից բոլոր բնակավայրերի ոռոգման խնդիրը»,- նշում է Ախուրյանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Գնել Մանուկյանը։
Թանկ ծրագրերից է համարվում նաև Շիրակ, Ոսկեհասկ, Երազգավորս և Առափի գյուղերի գազաֆիկացումը։ Մոտ 500 միլիոն դրամ գնահատված սուբվենցիոն ծրագրով գյուղերում և՛ նոր գազատար խողովակներ կացկացվեն, և՛ ներքին ցանց կկառուցվի:
Մարզի 2023-ի սուբվենցիոն փաթեթը մեծացել է, ֆինանսավորման չափն ավելացել՝ կազմելով 10 միլիարդ դրամ։ Ստացված վերջնական հայտերով թանկարժեք են Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրածները: 9-ը ծրագիր է՝ ընդհանուր արժեքը մոտ 6 միլիարդ դրամ: Ախուրյանի, Արթիկի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների սուբվենցիոն փաթեթների թիվն ու գումարի չափերը հայտնի են, միայն Անի խոշորացված համայնքն է, որ դեռ մնում է առանց սուբվենցիոն փաթեթների։ Պատճառը համայնքային կառավարման ոչ լիարժեք համակարգումն է։
«Նման դեպքերում, երբ համայնքը չունի ավագանի, չի կարող կազմակերպել ավագանու նիստեր և ընդունել որոշումներ, տվյալ դեպքում սուբվենցիոն հայտերն ամբողջական փաթեթներով կքննարկվեն մայիսի 25-ին»,- պարզաբանում է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Հիշեցնենք, մարտի 26-ին Անի խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու նոր ընտրություններ, ըստ այդմ՝ ձևավորվելու է նոր ավագանի և ընտրվելու է համայնքապետ, ինչը փաստացի ձախողվել է 2022-ի նոյեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ Իսկ միակ սուբվենցիոն ծրագիրը Անի համայնքի համար 2022-ին հաստատել է նախորդ ավագանին։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...