20:55 09.02.2023
2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո շատ արցախցիների համար Հայաստանի բնակավայրերը դարձան մշտական բնակության վայր, բայց անհաշտ են այն մտքի հետ, որ երբևէ վերադարձ չի լինելու։ Արցախցի ընտանիքներից ոմանք թեև հարմարվել են տեղի պայմաններին կամ միջավայրին, բայց դժվար են աշխատանք գտնում, խնդիրն ավելի բարդ է Շիրակի մարզում։ Անյուտայի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից է եկել և բնակվում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։
Տունը, որտեղ ապրում են այնքան էլ բարվոք վիճակում չէ։ Ամռանը կոմունալ հարմարությունների բացակայությունն այդքան չի նեղում, բայց ձմռանն առանց գազի ու ջեռուցման ապրելը դժվարանում է։ Տաքանում են փայտի վառարանով, եթե իհարկե, փայտ ունենում են, մնացած դեպքերում վառում են աթար կամ ինչ ձեռքի տակ ընկնում է։ Փայտով օգնում են բարեգործական կազմակերպությունները, բայց եղածն էլ շատ շուտ է վերջանում։
48-ամյա Անյուտա Գրիգորյանը ծնունդով Մարտակերտից է, բայց 13 տարուց ավելի ամուսնու և դստեր հետ ապրել են Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղում։ 25 տարի Հովսաթաղի դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդել: Ուսուցչի աշխատանքին ու հայրենի տանը անվերադարձ հրաժեշտ է տվել՝44-օրյա պատերազմից հետո, հիմա Հավսաթաղը Ադրբեջանի վերահսկողության տակ է։
«Սկզբից եղբորս ընտանիքի հետ Երևանում էինք, հետո տեղափոխվեցինք Գյումրի․մի կին Հերիքնազ Դավոյանը հյուրընկալել է մեզ, իր աղջիկն էլ հյուրընկալել է Օվսաննային։ Ես էլ իրենց տանն էի մնում, որ մեր տարածքները հանձնեցին, մենք ստիպված սկսեցինք վարձով տուն ապրել»,-պատմում է Արցախից Հայաստան վերադարձած Անյուտա Գրիգորյանը։
2020 թվականից ընտանիքի համար սկսվում է դժվարությունների շրջանը։ Մի քանի տուն են փոխել, ժամանակավոր ապաստանել են Գյումրիում, հետո Սարիար գյուղում, մինչև հաստատվել են Մայիսյան գյուղում։ Արդեն 1․5 տարի է այս տանը վարձով են ապրում։ Արցախցի կինն ասում է՝ սա էլ վերջնական կետն է։
Անյուտան հիմնական զբաղմունք չունի․ գարնանն ու ամռանը հող է մշակում, հավ ու նապաստակ էլ է պահում։ Բայց նպատակը ուսուցչի աշխատանքին վերադառնալն է։ Ամուսինը հիմա Ռուսաստանի Դաշնությունում է, բայց գործերն այնքան էլ լավ չեն։ Ապրուստը վարձակալած տան բակի բարիքներով են ստեղծում, հողի տվածով արցախյան բաղադրատոմսով պահածոներ է արել։ Արցախի իր տանն էլ է հողագործությամբ զբաղվել, ասում է՝ բերքն այնքան շատ է եղել, որ նույնիսկ վաճառել է։
«Պետությունը էս պահին 40․000 դրամ է տալիս, դեկտեմբեր ամսին մեզ վերջնահաշվարկ տվեցին (90,000 դրամ) ու արդեն մենք փաստացի գործազուրկ ենք։ Ոչ միայն ես, այլև իմ նման շատերը, ովքեր գյուղում ուսուցիչ էին աշխատում»,-ասում է Անյուտա Գրիգորյանը։
Այստեղ դիմել է զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոն, որպեսզի մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնի, տվյալները ուսումնասիրել են, բայց չեն արձագանքել։ Արցախից հատկացվող ամսական 40․000 դրամից 30․000-ը տան վարձն է տալիս, մնացածով էլ կոմունալ ծախսերը փակում։ Հայաստանում բնակարան գնելու տարբերակ առայժմ չունի։
«Սերտիֆիկատ տալիս են վերաբնակիչներին, որոնք ժամանակին ըստեղից գնացել էին Ղարաբաղ և էնտեղ վերաբնակեցվել էին։ Հետո, որ էդ տարածքները տվեցին թուրքերին, դրանից հետո իրենք որ արդեն եկան ըստեղ, երկու տարվա ընթացքում էդ սերտիֆիկատները ստացան։ Նույնիսկ մեր գյուղում ես ճանաչում եմ մարդկանց, որոնք մեկ հոգի էին կամ բավականին տարիքով, իրենք ստացել են սերտիֆիկատ, բայց ես, որ զանգել եմ Արցախի բնակկոմիտե, ասում են, որ պիտի գնանք Արցախ։ Հիմա էս իրավիճակը տեսնելով ո՞նց գնաս Արցախ»,-նշում է արցախցի կինը։
Բայց դեռ բնակարան ունենալու հույսը ընտանիքը չի կորցնում։ Մայիսյան գյուղում մշտական բնակվելու ցանկությունը մեծ է։ Անյուտայի 14 տարեկան դուստրը սովորում է գյուղի դպրոցում, հաճախում է արտադպրոցական պարապմունքների, շտապելով ցույց է տալիս իր նկարները, որտեղ պատկերել է հայրենի Հավսաթաղը։
«Ամեն մարդու համար իր հայրենիքը լավ ա, դե էստեղ համակերպվել ենք, բայց Արցախում ես ինձ ավելի լավ էի զգում, ես կուզեի, որ գոնե մեկ օրով լինեի այնտեղ, որտեղ մենք ապրում էինք, որովհետև ես շատ եմ կարոտել։ Ես այնտեղ ընկերներ ունեի, որոնց հետ հիմա չեմ կարող շփվել»,- պատմում է 14-ամյա Օվսաննա Օսիպյանը։
Շիրակի մարզի Մայիսյան գյուղում Արցախից տեղահանված երեք ընտանիք է ապրում։ Ախուրյանի համայնքապետարանը տեղահանված ընտանիքներին օգնում է սննդով, հագուստով, բայց աշխատանքով ապահովելու խնդիրը ամենաբարդն է, հատկապես փոքր համայնքներում։
Մշտական աշխատանք ունենալու դեպքում Անյուտան ասում է՝ միակ երեխայի՝ 14 տարեկան Օվսաննայի, հետագայում ավելի լավ կրթություն ստանալու հարցերը կկարողանա կարգավորել։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...