21:00 10.02.2023
ԳյումրիԲԿ-ի թերապևտիկ և ինֆեկցիոն բաժանմունքների հիվանդասենյակներում ազատ մահճակալներ կան, այս մի քանի օրերին գրիպով կամ սուր շնչառական վիրուսին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացումները պակասել են, թեև օդակաթիլային վարակների վտանգավոր շրջանը դեռ պահպանվում է։
«Ի տարբերություն հունվար ամսվա ծանրաբեռնված վիճակի, փետրվար ամսին կարծես թե դիմելիությունը մի փոքր նվազել է, հիմա թերապևտիկ բաժանմունքում 30 մահճակալներից զբաղված են 26-ը, այդ թվում՝ ունենք 8 թոքաբորբով հիվանդներ: Հիմա բաժանմունքը ծանրաբեռնված է հիմնականում խրոնիկ հիվանդներով, բրոնխիտներով և սիրտ-թոքային անբավարարությամբ հիվանդներով»,- իրավիճակը ներկայացրել է Գյումրի ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը:
Բաժանմունքներում ստացիոնար բուժում ստացողները հիմնականում թթվածնային սարքերով շնչող հիվանդներն են, որոնց մոտ հիվանդության բարդացումներ են։ Այս վիրուսին բնորոշ կլինիկական որոշ նշաններ ու հատկապես չոր բնույթի հազը պահանջում են երկարատև բուժում։
«Գրիպը ծանր հիվանդություն է համարվում, վերին շնչառական ուղիները ավելի քիչ են ախտահարվում, քան ավելի ներքևինը, այսինքն՝ բրոնխները, թոքերը: Գրիպը սիրում է ախտահարել. խորը ինտոքսիկացիա է առաջանում հիվանդության ժամանակ։ Հազը, եթե աբստրուկտիվ բրոնխիտ է զարգանում, կարող է երկար ժամանակ շարունակվել ու դժվարությամբ բուժվել»,-նշում է Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը:
Բժշկական կենտրոն դիմած բոլոր քաղաքացիները նմուշառվում են, սա էլ կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար։ Մինչ այժմ դրական դեպքեր չեն ունեցել։ Ըստ մասնագետների, սուր ռեսպիրատոր վիրուսների ակտիվացումը հնարավոր է Քովիդ 19-ի վարակվածության նվազմամբ է պայմանավորված։
Թերապևտիկ ու ինֆեկցիոն բաժանմունքներում դիմելիությունը պակասել է, փոխարենն ավելացել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում։ Ձյունն ու մերկասառույցը տարբեր աստիճանի տրավմաների, կոտրվածքների պատճառ են դարձել։ Ամեն օր տուժածներ են հոսպիտալացվում՝ մեծ մասը վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ։
«Վերջին մի քանի օրերին 5-6 վիրահատություն ենք օրական կատարում, որոնց գերակշիռ մասը կոտրվածքներով, տրավմաներով հիվանդներն են: Վերջին մի քանի օրերի ձյան տեղումների պատճառով են մեր բաժանմունքում տուժած քաղաքացիների դիմելիությունն ավելացել: Էս պահին մենք ունենք 18 հիվանդներ, մաքսիմում փորձում ենք արագ բոլորին վիրահատել, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը թեթևացնենք»,- նշում է Գյումրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկ Ջոն Կարապետյանը:
Վիրահատությունները, որոնք համարվում են բարդ աստիճանի, կատարվում են տեղի բժիշկների ուժերով, հավելյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն չի եղել։
Հոսպիտալացված և վիրահատվածների մեջ կան նաև օտարերկրացիներ, որոնք ժամանակավոր են գտնվում Գյումրիում կամ որպես զբոսաշրջիկ են այցելել։ Սառած փողոցներով անզգույշ քայլելու պատճառով կոտրվածքներ են ստացել։ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում փորձում են պլանային ու կոտրվածքների հետևանքով անհետաձգելի վիրահատությունները համատեղել, որպեսզի բաժանմունքի աշխատանքում ծանրաբեռնվածություն չառաջանա։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...