11:41 20.08.2018
Համաշխարհային շուկայում 5%-ով աճել է համացանց մուտք գործելու հնարավորություն չունեցող և միայն զանգեր ու հաղորդագրություններ ստանալու հնարավորություն ունեցող հեռախոսների առքն ու վաճառքը: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Նշվում է, որ վերջին շրջանում նման հեռախոսների վաճառքի մեծամասշտաբ աճը նոր է գրանցվել: Հատկանշական է, որ այդ նույն ժամանակահատվածում սմարթֆոնների և համացանց մուտք գործելու հնարավորություն ունեցող հեռախոսների վաճառքը նվազել է 2%-ով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բրիտանացիների 78%-ը նշել է, որ չի կարող ապրել առանց սմարթֆոնների։ Շատ օգտատերեր օրվա ընթացքում համացանցում են անցկացնում միջինը 2 ժամ 28 րոպե, իսկ 18-24 տարեկան երիտասարդները` մոտ 3 ժամ 14 րոպե:
19:38 10.05.2025
Յուրա Զալյանը նվաճել է Հայաստանի երկրորդ մեդալը․ կարատեի ԵԱՅուրա Զալյանը (60 կգ) Երևանում ընթացող կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչը երրորդ տեղի համար պայքարում 5-3 հաշվով հաղթել է Իսլամ Սելմանիին (Կոսովո): Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Ներսիսյանը (84 կգ): Սա առաջին մեդալն էր անկախ Հայաստանի համար կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: Այսպիսով, Հայաստանի հավաքականը տնային Եվրոպայի առաջնությունում նվաճել […] ...
19:32 10.05.2025
Մերցը կարող է զանգահարել ՊուտինինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ակնկալում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Արևմուտքի առաջարկած 30-օրյա զինադադարը Ուկրաինայի հետ: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս էր հայտնել, որ այս շաբաթավերջին հակամարտության կողմերը կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ […] ...
19:22 10.05.2025
Սիյարտոն կոչ է արել ԱՄՆ-ին օգնել Ուկրաինայի կարգավորմանըՀունգարիան հուսով է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու իր միջնորդական ջանքերում կհասնի նույն հաջողությանը, ինչին հասավ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ասիական երկու երկրների միջև զինադադարի մասին լուրերը։ «Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմի սրումը լուրջ վտանգ կստեղծի ողջ աշխարհի համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ […] ...
19:10 10.05.2025
Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմինԵրևանում շարունակվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ15 հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի թիմին։ ...
19:05 10.05.2025
Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Զիմբաբվեի առաջնորդ Էմերսոն Մնանգագվայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հունիսին։ Զիմբաբվեի նախագահը եկել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս անգամ Մնանգագվան ժամանել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ ...
18:55 10.05.2025
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...