Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում են

13:28 13.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը տեղ են գտել աշխարհում երբևէ տեղի ունեցած ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում: Այս մասին հայտնել է Բրիտանական Կոլումբիա նահանգի վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսենը, փոխանցում է Anadolu գործակալությունը։

«Այն, ինչը նրանց այդքան կործանարար է դարձնում, մասշտաբների և գտնվելու վայրի համադրությունն է Թուրքիայի խիտ բնակեցված հատվածում»,- ասել է Նիսենը:

Նրա խոսքով՝ ամենաուժեղ երկրաշարժերը հիմնականում տեղի են ունենում օվկիանոսներում։ Պրոֆեսորը նշել է, որ անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայի պատմության մեջ ամենամահաբերն էր 1939 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո ։ Այդ ժամանակ զոհվել էր ավելի քան 30 հազար մարդ։

Սեյսմոլոգը հավելել է, որ մեծ թվով մարդկանց մահվան ևս մեկ պատճառ են դարձել առավել անբարենպաստ պայմանները. ցնցումները տեղի են ունեցել գիշերվա կեսին և ձմռանը:

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։

ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։

Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Վերջին տվյալներով ՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 29 605 մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP