Հայաստանը Թուրքիային և Սիրիային ավելի քան 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Հայաստանը Թուրքիային և Սիրիային ավելի քան 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել

15:42 16.02.2023

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փետրվարի 6-ից Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածություններով և երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու փաստով պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։

Ինչպես նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, հումանիտար բեռները երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են դեպի Սիրիա և երկու անգամ ցամաքային ճանապարհով՝ դեպի Թուրքիա. «Ամբողջությամբ խնդիրը կատարվել է, մնում է գումարի հատկացումը»

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայ փրկարարները Սիրիայից վերադարձել են, իսկ այսօր ցամաքային ճանապարհով վերադառնում են նաև Թուրքիա մեկնած հայ փրկարարները: «Տեղյակ եք, որ Արտաքին գործերի նախարարը այց է կատարել Թուրքիա, որը կարծում եմ շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է»,-ասել է վարչապետը և Արտաքին գործերի նախարարից հետաքրքրվել այցի մանրամասներով:

Արտգործնախարարը նշել է, որ այցի և քննարկումների հիմնական թեման եղել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը: «Պետք է փաստեմ՝ թուրքական կողմը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով, և՛ տեղում, և՛ բնակչության արձագանքների մակարդակով դրական են գնահատել մեր փրկարարների ծառայությունը և հումանիտար օգնության տրամադրումը։ Այն բավականին դրական արձագանքի և երախտիքի է արժանացել: Նաև մեր փրկարարների հետ շփվեցինք, պատմեցին, թե բնակչությունն ինչպես է իրենց վերաբերվել։ Կարծում եմ՝ սա կարևոր մարդասիրական քայլ էր։ Անշուշտ քննարկել ենք նաև երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Ինչպես թուրք գործընկերը լրատվամիջոցների հետ հաղորդակցման ժամանակ է ասել, ես էլ կարող եմ փաստել, որ որոշում կա արագացնել երկխոսության այս գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները։

Մեր փրկարարները, ինչպես նշեցիք, կվերադառնան կրկին ցամաքային սահմանով, ինչպես և օգնության երկրորդ խմբաքանակն էր ուղարկվել: Հայտարարվեց, որ մենք Անիի պատմական կամուրջի վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքներ կիրականացնենք: Ըստ էության, մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման գործընթացը»:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի գործողություններն առաջին հերթին և մեծամասամբ զուտ հումանիտար շարժառիթ ունեն և ունեցել են։ «Ես ուզում եմ ընդգծել, որ բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պատճառով, և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ։ Դա բացարձակապես անընդունելի է որևէ հիմնավորմամբ և որևէ պատճառաբանությամբ:

Մյուս կողմից, իհարկե, դեռ ամանորյա ուղերձում և դրանից առաջ էլ և կառավարության գործունեության ծրագրում՝ մենք ընդգծել ենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մեր տեսլականը: Ես շատ եմ ցավում, որ նման որոշակի մթնոլորտային փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց երևի նաև օբյեկտիվորեն մարդկային ողբերգությունը մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Գուցե դա նաև օբյեկտիվ իրականություն է: Հույս ունեմ, որ սա իսկապես կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար»,-ասել է կառավարության ղեկավարը հավելելով՝ Անիի կամրջի վերականգման համար էսքիզային նախագիծը, որը երկար ժամանակ առաջ է պատրաստվել, կարող է խորհրդանշական քայլ դառնալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սիրիայի ուղղությամբ իրականացվող հումանիտար աշխատանքներին. «Պետք է ասեմ, որ Սիրիայի ուղղությամբ մեր աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում։ Գիտեք, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում։ Պետք է արձանագրեմ՝ Հայաստանն առաջին երկրներից էր, որը որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա։ Մենք պլանավորում ենք նաև Արտաքին գործերի նախարարի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում կկազմակերպենք։ Կարծում եմ նաև, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը պետք է անպայման այց կատարի Սիրիա, որպեսզի մեր զորակցությունը արտահայտվի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան

16:15 07.06.2025

ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ

16:10 07.06.2025

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...

Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

16:00 07.06.2025

Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում:   Դաշնային ավիացիոն […] ...

ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. Bloomberg

15:53 07.06.2025

ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. Bloomberg

ԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

15:43 07.06.2025

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը:   Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...

Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը

15:30 07.06.2025

Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը

Կուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...

BACK_TO_TOP