16:01 08.03.2018
Հնդկաստան․․․Աշխարհում հազիվ թե գտնվի ավելի գունեղ, ավելի հագեցած մի երկիր, քան Հնդկաստանն է։ Գույնը պարզապես հինդուիզմի անքակտելի մասն է։
Նյու Յորքում իր անելիքն ավարտված համարելով՝ Սթիվ Մաք-Քարին ժամանում է Մումբայ (Բոմբեյ)։ Նա մտադիր էր աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքում գտնել իր հերոսներին։ Սթիվն, առանց երկմտելու, ուղևորվում է Դհարավի՝ Մումբայի թաղամասերից մեկը, որը նաև Ասիայի ամենամեծ հետնախորշն է համարվում։ Տասնյակ հազարավոր խրճիթներում այստեղ մոտ մեկ միլիոն մարդ է գոյատևում: Մաք-Քարին թափառում է Դհարավիի նեղլիկ փողոցներում, ծանոթանում մարդկանց հետ և իր յուրօրինակ հավաքածուն լրացնում ևս մի քանի դիմանկարով։
«Երբ ֆոտոխցիկը ձեռքիդ մոտենում ես մարդկանց և նկարելու թույլտվություն ես խնդրում, նրանք հաճախ զգուշավոր են դառնում, ամաչում են, փակվում են։ Դրանից խուսափելու համար մարդկանց պետք է մոտենալ ֆոտոխցիկն ուսիցդ կախ, ո՛չ ձեռքումդ պահած: Պետք է խոսել, զրուցել մարդկանց հետ մի քանի րոպե։ Այդպիսով դու հարգանքդ ես ցուցաբերում նրանց նկատմամբ»:
Մումբայը, ամեն ինչից զատ, նաև խոշոր կինոկենտրոն է։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կինոստուդիաներից մեկը՝ Բոլիվուդը։ Մեզ այնքան հայտնի հնդկական կինոնկարներն ստեղծվում են հենց Բոլիվուդում՝ հնդկական Հոլիվուդում։ Ընդհանրապես, կինոն շատ մեծ տեղ է զբաղեցնում Հնդկաստանի հասարակական, մշակութային կյանքում: Եվ, քանի որ դիմանկարների շարքն սկսել էր Ռոբերտ Դե Նիրոյով, Սթիվ Մաք–Քարին որոշում է լուսանկարել նաև հնդկական կինոյի ամենանշանավոր դեմքերին: Նրանցից ամենահայտնին, թերևս, Ամիտաբհ Բաչչանն է։ Այդ դերասանին մենք ճանաչում ենք «Վրեժ և օրենք», «Երեք եղբայր» և այլ կինոնկարներից։
Սթիվ Մաք-Քարիի դիմանկարների հավաքածուն օրեցօր հարստանում էր նոր կոլորիտային դեմքերով։ Դրանք խորհրդանշում էին հնդկական հասարակության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Սակայն լուսանկարիչը չէր կարող հեռանալ Հնդկաստանից՝ չայցելելով այդ երկրի թերևս ամենանշանավոր, ամենագունեղ նահանգը։ Նա որոշում է շարունակել աշխատանքը հնդկական գյուղերում և ուղևորվում է Ռաջաստան՝ քոչվոր ռաբարիների հայրենիքը:
«Ասես՝ հայտնվում ես մի այլ մոլորակում. բնությունը, տարազը, ավանդույթները, կրոնը, երաժշտությունը, խոհանոցը … ամեն ինչ այստեղ այլ է: Ուրիշ է ու հրաշալի: Մարդիկ էլ շատ մեղմ են ու բարի: Ես ինձ շատ լավ եմ զգում Ռաջաստանում»:
Ռաբարիների աստիճանաբար կորսվող մշակույթը լուսանկարչի համար իսկական գանձարան էր: Փողոցային դերասաններ, օձ հմայողներ, գուշակներ… ովքե՞ր միայն չկային այստեղ: Ռաջաստանում անվերջ կարելի էր լուսանկարել: Սակայն Kodachrome-ի վերջին փաթույթն անվերջ չէր: Պետք էր ավարտին հասցնել գործն ու վերադառնալ Նյու Յորք:
Ժապավենն արդեն գրեթե սպառվում էր, մնացել էր հինգ-վեց կադր: Անտանելի շոգը և մի քանի շաբաթվա աշխատանքի արդյունքը հնարավորինս շուտ տեսնելու ձգտումը Սթիվ Մաք-Քարիին ստիպում են վերադառնալ Միացյալ Նահանգներ: Ետդարձին Ստամբուլում նա լուսանկարում է նաև աշխարհահռչակ իր գործընկերոջը՝ հայ լուսանկարիչ Արա Գյուլերին:
Միացյալ Նահանգներ, Կանզաս նահանգ, քաղաք Պարսոնս: Դուեյնի ֆոտոլաբորատորիան վերջինն էր, որ դեռ երևակում էր Kodachrome ժապավենը: 2010 թվականի հուլիսի 12-ին Սթիվ Մաք-Քարին իր ունեցած վերջին կադրով Պարսոնսի գերեզմանատանը լուսանկարում է Քաղաքացիական պատերազմի հուշակոթողը և ժապավենը հանձնում երևակման: Բայց մինչ այդ նա հասցրել էր լուսանկարել նաև ինքն իրեն:
Տանջալի սպասումների 40 րոպե. մոտավորապես այդքան է տևում ժապավենի հայտածումը: Վերջապես ամեն ինչ ավարտվում է. Սթիվ Մաք-Քարին կարող է աշխարհին ներկայացնել Kodachrome–ով արված վերջին 36 կադրերը: Այդ կադրերն այժմ պահվում են Կոդակ ընկերության հիմնադիր Ջորջ Իսթմանի թանգարանում:
«Իմ սառնարանում հիմա էլ Kodachrome-ի մի քանի փաթույթ կա: Ես դրանք պարզապես ուզում եմ թողնել այնտեղ, որովհետև սառնարանս դատարկ տեսք կունենա առանց դրանց: Եթե հանկարծ մի օր որոշեն Kodachrome-ին նոր կյանք տալ, ես առաջինը կլինեմ ու պատրաստ կլինեմ աշխատանքի»:
Այսպես ավարտվեց ժապավենային լուսանկարչության դարաշրջանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...