19:39 17.02.2023
Հայաստանում այսօր բուժհաստատությունների հավասարաչափ հասանելիություն չկա։ Անվճար բուժսպասարկումից օգտվում են արտոնություններ ունեցողները, իսկ նրանք, որոնք չունեն արտոնություններ, բուժծառայություններից՝ այդ թվում դժվարամատչելի, օգտվում են այնքան, որքան գրպանի պարունակությունն է թույլ տալիս։ Սա այսօր Երկխոսությունների մեդիա կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ նշել են իրենք՝ բուժաշխատողները։
Պետպատվերի շրջանակներում բուժսպասարկումից օգտվում են սոցիալական առանձին խմբեր, որոնց թվում են մասնավորապես հաշմանդամության կարգ ունեցողները, զինվորականները, ժամկետային զինծառայողներն ու նրանց ընտանիքները։ Մյուս բոլոր դեպքերում, եթե անգամ հիվանդը բուժհաստատություն է դիմել շտապ օգնության կանչով, որոշակի ծառայությունների ու հետազոտությունների համար պետք է վճարի։ Արդյունքում ստացվում է, որ բուժծառայությունները հասանելի են ոչ բոլորին։
«Ունենք լիքը խնդիրներ հասանելիության առումով։ Կան խմբեր, որոնց համար առողջապահությունը հասանելի է, և կան խմբեր, որոնց հասանելի է այնքանով, որքանով իրենց գրպանը թույլ կտա։ Կարծում եմ, երբ ապահովագրական համակարգը ներդրվեց, կլինեն տարբեր փաթեթներ, ըստ նախնական մուծումների կամ աշխատավարձից հետպահվող գումարների, կլինեն ծառայություններ, որոնք չեն էլ մտնի ապահովագրության մեջ։ Կլինեն նաև ծրագրեր, որոնք կընդգրկվեն ապահովագրական փաթեթներում»,- ասել է «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Կառավարության որոշմամբ հաստատվել է բժշկական ապահովագրության հայեցակարգը, որը ենթադրում է, որ փուլային եղանակով ապահովագրությունը պետք է ներդրվի մինչև 2027 թվականը։ Մինչ այդ հստակեցվելու են, թե որ փուլում, ում համար է ապահովագրությունը լինելու պարտադիր, ինչ բուժծառայություններ ու հետազոտություններ են ընդգրկվելու ապահովագրական փաթեթներում, և, ի վերջո ինչքան է կազմելու ապահովագրավճարը։
Իսկ երբ հասանելի դառնան գրեթե բոլոր բուժծառայություններն, արդեն բուժառուն ինքն է որոշելու, թե դրանք որ բուժհաստատությունում է իրացնելու։ Այսինքն՝ ապահովագրության ներդրումը պահանջում է նաև որակյալ բուժսպասարկում։ Այստեղ առաջ է գալիս Գյումրիի բուժհաստատությունների վերազինման ու մասնագետներով համալրման խնդիրը։
Գյումրիի պոլիկլինիկաներում և բուժհաստատություններում մասնագետների, նաև տարբեր հետազոտությունների անցկացման խնդիր կա, մասնավորապես, մանկական հիվանդանոցում շատ ծառայություններ չեն իրականացվում և հիվանդ երեխաներին ուղեգրում են Երևանի բուժհաստատություններ։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատուն՝ Լեյլի Ասլանյանը, նշում է՝ հարցի լուծումը նորից օպտիմալացումն է։
«Քննարկում ենք հաջորդ փուլում մանկական ավստրիական հիվանդանոցի օպտիմալացման խնդիրը։ Այնտեղ կա մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, և «Գյումրի» ԲԿ-ում կա մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։ Բացի դրանից, ունենք շատ լավ մանկական բաժանմունք և օպտիմալացման նպատակը նաև նեղ մասնագիտական ծառայությունների ներդնելն է։ Խնդիրը դրել ենք երկար տարիներ։ Երբ տնօրեններ էին փոխվում, ցանկացած տնօրենի հետ մենք շատ խիստ այդ հարցը դրել ենք, որ պետք է ունենանք մանկական ծառայությունների առաջընթաց, բայց մենք մանկական ծառայությունների առաջընթաց չունենք»,- ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։
Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու վերջնական որոշում դեռ չկա։ Հարցը քննարկումների փուլում է։ Ըստ Լեյլի Ասլանյանի, մանկական հիվանդանոցում բուժծառայությունների զարգացման և ավելացման հարցը վաղուց է քննարկվում, ու քանի որ դա տեղի չի ունեցել, որոշել են միավորել բժշկական կենտրոնին, որտեղ հագեցվածությունը շատ ավելին է։
Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի շենքն, ըստ պատասխանատուի, պահպանվելու է։ Օպտիմալացված մյուս հիվանդանոցների նման վարչական որոշ աշխատողների կրճատումներ են հնարավոր։ Ստացվելու է, որ Գյումրիում կգործի միայն մեկ բուժհաստատություն՝ «Գյումրի բժշկակական կենտրոն» անվանումով և արդեն օպտիմալացված հիվանդանոցների անունները կրող բաժանմունքներով։ Հիշեցնենք, մի քանի փուլով բժշկական կենտրոնին միացան Գյումրիի ծննդատունը, պաթոլոգաանատոմիական լաբորատորիան, ուռուցքաբանական դիսպանսերը և ինֆեկցիոն հիվանդանոցը։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...