10:52 18.02.2023
Թուրքական Hatayspor-ի և Գանայի հավաքականի հարձակվող Քրիստիան Աթսուն մահացած է հայտնաբերվել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի փլատակների տակ։ Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի մահվան մասին Twitter-ում հայտնել է նրա գործակալ Մուրատ Ուզունմեհմեդը։
31-ամյա ֆուտբոլիստի ճակատագրի մասին գրեթե երկու շաբաթ ոչինչ հայտնի չէր, նա փլատակներում մնաց փետրվարի 6-ին, երբ երկրում մի շարք հզոր ցնցումներ տեղի ունեցան։
Հիշեցնենք, որ «Հաթայսպորի» կազմում իր վերջին խաղում Աթսուն խփեց գնդակը և հաղթանակ բերեց Թուրքիայի առաջնությունում «Կասիմփաշայի» նկատմամբ: Նա թիմում խաղում է 2022 թվականի սեպտեմբերից, կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև անգլիական «Չելսիում», «Էվերտոնում», «Նյուքասլում» և «Բորնմութում», պորտուգալական «Պորտուում», իսպանական «Մալագայում»։
Երկրաշարժից հետո «Հաթայսպորը» Գազիանթեփ ակումբի հետ որոշեց ժամանակից շուտ դադարեցնել ելույթները Թուրքիայի ընթացիկ Սուպերլիգայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Հաթայսպորը»-ի ֆուտբոլիստ Քրիստիան Աթսուի գործակալ Նանա Սերեչեն հայտնել է, որ երկրաշարժից հետո փլատակներում փրկարարներին հաջողվել է գտնել խաղացողի մի քանի զույգ կոշիկ։
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...