Ջրի ծավալը մեծ է եղել, սելավատարը չի գործել. Արմավիրի մարզպետը՝ հորդառատ անձրևի պատճառած վնասների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Ջրի ծավալը մեծ է եղել, սելավատարը չի գործել. Արմավիրի մարզպետը՝ հորդառատ անձրևի պատճառած վնասների մասին

16:15 20.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում ստեղծված արտակարգ իրավիճակին: Նա նշել է, որ խնդրին, իրավիճակին տեղեկացել է անմիջապես՝ առաջին իսկ վայրկյաններից. իրեն զեկուցել են, լուսանկարներ, տեսանյութեր ուղարկել: Մարզպետի հանձնարարությամբ փոխմարզպետը և գյուղատնտեսության վարչության պետն անմիջապես այցելել են անձրևից վնասված համայնքներ: Առաջինը այցի են գնացել Շենիկ համայնք, որովհետև ամենամեծ վնասը այնտեղ է եղել:

«Այս պահի դրությամբ մեր աշխատողները կրկին այնտեղ են: Երբ արդեն մոտավոր պատկերն ունեցանք՝ ժամ-ժամուկես հետո նաև հայտարարությամբ հանդես եկանք, զեկուցեցինք համապատասխան մարմիններին, սկսեցին աշխատանքներ շահառու գերատեսչությունների հետ՝ գյուղատնտեսության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և Ջրային կոմիտեի հետ: Պետք է փաստել, որ աղետի ծավալն այնպիսին էր, որ այստեղ, եթե կար կարծիք, թե ջրանցքը լրիվ լցված է եղել, դրա պատճառով է ջուրը դուրս եկել, ապա դա թյուրըմբռնում է, ջրանցքը լցված է եղել իր ծավալով՝ այս սեզոնին համապատասխան. այդտեղ խնդիր չենք ունեցել, ուղղակի ջրի ծավալն այնքան է եղել, որ դուրս է եղել ջրանցքի ծավալներից, սելավատարը չի գործել ամբողջ ծավալով, դրա համար ունեցել եք այս վիճակը»,- ասել է նա:

Հողատարածքների վերաբերյալ մարզպետը փաստել է, որ Շենիկի հատվածում խոսքը 20 հեկտարի մասին է, հիմնականում ձմերուկի այգիներ են: Միրիջանյանը նշել է, որ անձրևի պատճառած վնասի ամբողջ ծավալի մասին տեղեկատվությունը կունենան վաղը, երբ ճշտեն Դալարիկում և Քարակերտում անձրևի հասցրած վնասի չափերը: Հարցին՝ թե ինչու չի գործել սելավատարը, մարզպետը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ պատասխանը հիմա թերի կլինի, սակայն խոստացավ այդ մասին հայտնել, երբ կունենան ամբողջական տեղեկություն: Նա կրկնեց՝ ջրի ծավալն այնքան մեծ է եղել, որ գուցե նույնիսկ սելավատարը չկարողանար դեմն առնել, այդուհանդերձ նշեց՝ ամբողջական տեղեկատվությանը տիրապետելուց հետո կհասկանան՝ որոնք են պատճառներն ու ովքեր են պատասխանատուները, որ տեղում չեն եղել:

Սելավատարը սպասարկողը, ըստ մարզպետի, համայնքն է:

«Պետք է ցավով փաստեմ, որ սա այս տարի՝ նաև իմ պաշտոնավարման ժամանակահատվածում արդեն երրորդ խոշոր աղետն է: Մենք նախորդ աղետի՝ կարկուտի ծավալները վերլուծել ենք, պետք է ընդունեմ 4 համայնքապետի, որպեսզի որևէ բնակչի բաց չթողնենք, ապա ամբողջ ծավալը կուղարկենք կառավարություն՝ համապատասխան գերատեսչական մարմին, որպեսզի նախկին վնասված ծավալին միացնեն սա ու փորձենք ստանալ փոխհատուցում: Սա այլ խնդիր է, սակայն դարձյալ կվերլուծենք, կդիմենք կառավարությանը»,- ասաց նա:

Մարզպետն ընդգծեց՝ ցանկացած պարագայում գերադասելի է գյուղացուն փոխհատուցել գումարը, երկրի ֆինանսատնտեսական վիճակը, հնարավոր է, չբավարարի, բայց իրենք ամբողջ ծավալը օբյեկտիվ կներկայացնեն կառավարությանը և կխնդրեն, որ օժանդակի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP