13:46 20.02.2023
Առաջիկայում «Ինտերի» սեփականատեր կարող է դառնալ ամերիկյան ֆոնդը։
Ըստ Il Giornale-ի՝ Goldman Sachs և Raine Group ներդրումային բանկերը երկար ժամանակ գնորդ կամ գործընկեր են փնտրում, որը կօգնի Suning Holdings Group-ին կառավարել միլանյան ակումբը, որը ամսական 10 միլիոն եվրոյի վնաս է կրում:
Նշվում է, որ ակումբի կամ դրա մի մասի վաճառքի հետ կապված իրավիճակը կարող է պարզ դառնալ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ հայտնվել է ամերիկյան ներդրումային հիմնադրամ, որը պատրաստ էր ներգրավվել գործի մեջ: Եթե նախնական բանակցությունները հաջողությամբ պսակվեն, գործարքը կավարտվի ամռանը։
«Ինտերի» սեփականատերը սկզբում գնահատել էր ակումբը 1 մլրդ եվրո, սակայն RedBird Capital Partners-ի կողմից «Միլանը» ձեռք բերելուց հետո նա գինը հասցրեց 1,2 մլրդ եվրոյի:
Il Giornale-ն ենթադրում է, որ գինը կարող է նվազել, քանի որ, մի կողմից, «Ինտերը» պահանջարկ չունի, մյուս կողմից՝ Հոնկոնգում չինական բանկը դատի է տվել ակումբի ղեկավարին՝ 300 միլիոն եվրո պարտքերի հետ կապված ( իսկ մայիսին ընկերություններից մեկը, որը նրա հոլդինգի մաս է կազմում, պետք է վճարի ևս 275 միլիոն եվրո, որը փոխառված է 2021 թվականին), և դա կարող է արագացնել միլանյան թիմի վաճառքի հետ կապված գործընթացները:
Ինտերը 2016 թվականից պատկանում է Suning Holdings Group-ին:
18:36 25.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...