22:30 21.02.2023
Իրանն առաջարկում է Թեհրանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Որքանո՞վ է մեր շահերից բխում, որ «3+3» ձևաչափը կայանա և որքանո՞վ է հավանական այդ ձևաչափի արդյունավետությունը:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Այս գաղափարը թարմ չէ, իրականում Իրանի պաշտոնյաները նման առաջարկներով դեռևս հանդես էին գալիս այն շրջանում, երբ Իրանի նախագահը Մոհամմադ Խաթամին էր: Դրանից հետո Անկարան կարծես խլեց այդ հարցում նախաձեռնությունը. Էրդողանը դեռևս 2008թ.-ին առաջարկեց տարածաշրջանային այդպիսի պլատֆորմ և Հայաստանն այն ժամանակ բոլորովին դեմ չէր, այլ Ադրբեջանն էր դեմ: Այդ ձևաչափով հանդիպում Ստամբուլում մեկ անգամ կայացել էր. 5 կողմ հանդիպում, որի ավարտական հռչակագիրը չընդունվեց միայն Ադրբեջանի պատճառով, քանի որ Ադրբեջանը համարում էր, որ տարածաշրջանային որևէ համագործակցություն չպետք է լինի, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան խնդիրը: Այս հարցում թուրքական կողմի մոտեցումն այլ էր: Այն այդ ժամանակ ավելի մոտ էր մեր մոտեցմանը:
Պարզ է, որ առանց Ադրբեջանի գաղափարը զարգացում չստացավ, սակայն արցախյան 2-րդ պատերազմից հետո Բաքվի մոտեցումը բոլորովին փոխվեց և Թուրքիան կրկին առաջարկեց այդ տարածաշրջանային պլատֆորմի գաղափարը՝ այս անգամ «3+3» ձևաչափով: Եվ այս գաղափարն ընկալվեց և՛ Իրանի առաջնորդի, և՛ Ռուսաստանի նախագահի կողմից, Ադրբեջանը միանշանակ ողջունել էր: Հայաստանին հաջողվում էր խուսափել վերջնական պատասխանից, իսկ ռուսական կողմն առաջարկեց Վրաստանի իշխանություններին ևս միանալ այս պլատֆորմին: Վրաստանը միանշանակ դեմ էր, քանի որ համարում է, որ չի մասնակցելու տարածաշրջանային որևէ ինտեգրացիոն գործընթացի, որին մասնակցելու է Ռուսաստանը:
Մեզ առայժմ հաջողվում է խուսափել նոր ձևաչափերի պլատֆորմերի մասնակցությանը, մանավանդ այնպիսի ձևաչափերի, որոնք հավակնում են Մինսկի խմբի ձևաչափի տեղը զբաղեցնել: Ինչպես հայտնի է՝ մեր շահերից չի բխում տարածաշրջանի գործընթացներից դուրս մղել եվրոպական կառույցներին, որոնք երբեմն ավելի առարկայական երաշխիքներ են առաջարկում, քան այլ միջնորդները, մինչդեռ պարզ է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նպատակը մեկն է՝ այս տարածաշրջանից դուրս մղել եվրոպական կառույցներին ու ԱՄՆ-ին: Այս դեպքում մենք ղեկավարվում ենք միայն մեր շահերով և առայժմ փորձում ենք ժամանակ շահել»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Վրաստանի նախաձեռնությունը կարո՞ղ է իրական այլընտրանք դառնալ «3+3» ձևաչափին. մանրամասները՝ ամբողջական զրույցում:
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...
17:21 16.06.2025
Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքումՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում […] ...
17:14 16.06.2025
1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...
17:07 16.06.2025
Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:00 16.06.2025
ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկաԻսրայելը չի սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...