Խաբարովսկում կտրված ձեռքերով լի պարկ է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Խաբարովսկում կտրված ձեռքերով լի պարկ է հայտնաբերվել

22:56 08.03.2018

Խաբարովսկում, Ամուր գետի ջրերում, հայտնաբերվել են 26 զույգ ձեռքի դաստակներ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Օպերատիվ որոնողական գործողությունների համար հիմք է ծառայել մասնավոր հաղորդումն այն մասին, որ ափի մոտ մարդկային ձեռք է հայտնաբերվել»,- հայտնում է գործակալության աղբյուրը։ Ընդ որում, dvnovosti.ru կայքի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ ձեռքի մասերի շուրջ վիրակապեր և մեկանգամյա օգտագործման բժշկական հողաթափեր (բախիլներ) են թափթփված։

Իրավապահների նախնական վարկածով,դատաբժշկական փորձաքննության բյուրոյի աշխատակիցները խախտել են բժշկական թափոնների ուտիլիզացիայի կանոնները։ Բանն այն է, որ դիահերձարանում անհայտ ինքնության դիակների դաստակները կտրում են մատնահետքեր վերցնելու նպատակով։  Այժմ մատնահետքերով դակտիլոսկոպիկ փորձաքննություն է անցկացվում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

15:50 02.05.2025

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

15:35 02.05.2025

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

15:27 02.05.2025

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

15:20 02.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

15:14 02.05.2025

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...

BACK_TO_TOP