21:30 27.02.2023
Հրապարակվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների նորացված ցանկը: Այս անգամ ցանկում 93 անուն կա: Հիշեցնենք` քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդելը Եվրախորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մեկն է:
Ովքե՞ր են քաղբանտարկյալները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Այդ ցանկը պատրաստել է «Ազատություն ադրբեջանցի քաղբանտարկյալներին» կոչվող ՀԿ-ը՝ 2012թ.-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի կանոնակարգած մոտեցման հիման վրա:
Բոլոր այդ 93 հոգին բաժանված են պայմանական մի քանի խմբերի: Օրինակ՝ լրագրողների խումբ, որում 6 հոգի կա, կան քաղաքական կուսակցությունների անդամներ, նույնպես 6 հոգի, ամենամեծ խումբը կրոնական գործիչների խումբն է, որում 29 հոգևորական կա՝ շիա հոգևորականներ, որոնք ձերբակալված են երկրում արհեստական սյունիացման դեմ բողոքելու համար, այսինքն՝ մի շարժում, որը, հավանաբար, Թուրքիայի պատվերով իրականացվում է, որպեսզի ապացուցվի, թե ադրբեջանցիները և թուրքերը մի ազգ են: Կա նաև խումբ՝ Եվրոպայից արտաքսված այլախոհների, որոնք Ադրբեջան վերադառնալուց հետո ձերբակալվել են, կա խումբ, որը պայմանական կոչվում է պատանդներ, դա այն մարդիկ են, որոնց հարազատները Եվրոպայում քաղաքական վտարանդիի, փախստականի կարգավիճակ են ստացել և այնտեղ իշխանության դեմ որոշակի քաղաքական գործունեություն են ծավալում:
Առաջին հայացքից Ադրբեջանում քաղբանտարկյալների ցանկը կարծես նվազում է. եթե անցած տարի 120 հոգի էին, աշնանը՝ 99, ապա այս անգամ ընդամենը 93 հոգի, բայց իրավապաշտպանները պնդում են, որ իրականում իրավիճակն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից է՛լ ավելի է վատթարացել, օրենքներում էլ ավելի է խստացվել տոտալիտար ռեժիմը: Հավանաբար, այս ցուցակի մեջ ոչ բոլոր քաղբանտարկյալներն են ներառվել, օրինակ, ցուցակներում չկան վերջերս ձերբակալված 2 երիտասարդների և շաբաթներ առաջ ձերբակալված այլախոհների անունները»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են վերաբերվում Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին եվրոպական կառույցները: Արդյո՞ք կան քաղբանտարկյալների ցանկում մարդիկ, որոնք կալանավորված են Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:
Մանրամասները՝ ամբողջական զրույցում:
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...