16:59 01.03.2023
ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել:
«Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշուները: Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը` հաշվի առնելով, որ այն երկաժամկետ միջամտություն ենթադրող որոշում է»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ տեղադրվում է էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ: Նա տեղեկացրել է, որ շատ երկրներ նման արդյունավետ փորձ իրականացրել են: Փոխնախարարի խոսքով ընտանիքում բռության ենթարկված անձանց պարագայում մեր հանրապետությունը փորձ չունի, բայց էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման փորձ արդեն իսկ ունի` ի դեմս Քրեական դատավարության նոր օրեսգրքով նախատեսված` տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցների, որոնք կիրառվում են 2023 թվականի հունվարի 1-ից:
Հիմնական զեկուցողը նշել է, որ այդ նպատակով 200 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի 560 մլն դրամ: Նմանատիպ ձեռնաշղթաների ներպետական մատակարարողներ ՀՀ-ում չկան, դրանք արտերկրից են ներմուծվում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է` Հայաստանում քանի` ընտանեկան բռության ենթարկված անձ կա:
Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1547 դեպք, որից 619-ը` անհետաձգելի են եղել, 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել: «Ընտանիքում բռնության դեմ պայքարը շատ կարեւոր է: Եթե անգամ մեկ դեպք ունենանք, ապա այն ազդակ է, որպեսզի քայլեր ձեռնարկենք» Ընդգծվել է նաեւ, որ վիճակագրությունը միայն արձանագրված դեպքերին է վերաբերում. քիչ մարդիկ են դիմում, շատերը ենթարվում են բռնության, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվել է, թե ինչպես է աշխատելու էլեկտրոնային հսկողության սարքը, ինչպես են ոստիկանության աշխատակիցները ստանալու ահազանգը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային հսկողության սարքը կկիրառվի այն դեպքում, երբ նախազգուշացում կատարելուց հետո մեկ տարում անձը կրկնակի խախտում կանի: Բռնարարի ձեռքին կամ ոտքին համապատասխան շղթա կլինի, շղթա կլինի նաեւ բռնության զոհի մոտ, որպեսզի մոտենալու դեպքում հնարավոր լինի ազդակ ստանալ: Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողութան միջոցների կիրառմամբ:
Հարակից զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, կարեւորելով օրենքի նախագիծը, կոչ է արել կողմ քվեարկել:
Եզրափակիչ ելույթում Արփինե Սարգսյանը անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին: Կարեւորելով օրենքի նախագիծը` նա նշել է, որ փոփոխությունները վերաբերում են թե’ ընտանիքում բռնության կանխարգելմանը, թե’ բռնության ենթարկված անձանց պաշպանությանը, ընտանիքում համերաշխության վերականգմանը: Օրենքի նախագիծը նախատեսում է անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների կայացման ռեժիմներ:
«Սա գործիքակազմ է, որպեսզի հնարավոր լինի այս երկու ռեժիմները իրականացնել»,- ասել է նա:
Փոխնախարարը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին եւ պատրաստակամություն հայտնել` առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում քննարկել ներկայացրած առաջարկները:
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...
22:32 15.06.2025
Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակելԻրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...
22:14 15.06.2025
Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...