Ալիևը մեղադրում է Ֆրանսիային ցեղասպանություն գործելու մեջ. ինչո՞վ կպատասխանի Փարիզը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Ալիևը մեղադրում է Ֆրանսիային ցեղասպանություն գործելու մեջ. ինչո՞վ կպատասխանի Փարիզը

22:00 02.03.2023

Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «Չմիավորված պետությունների շարժման կոնտակտային խմբի» գագաթնաժողովին, որն իր աշխատանքը սկսել է այսօր,  Բաքվում: Ադրբեջանի նախագահն ամբիոնն օգտագործել է՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու համար ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի հասցեին: Նա մեղադրել է Ֆրանսիային ոչ ավելի, ոչ պակաս՝ ցեղասպանություն գործելու մեջ: Սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևը նման մեղադրանքներ է ուղղում Ֆրանսիայի դեմ: Եվ ի՞նչն է Ալիևը Ֆրանսիայի գործողություններում ցեղասպանություն համարում:

Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ.

«Չնայած՝ չմիավորված երկրների շարժման այս կոնֆերանսը նվիրված էր Քովիդ 19-ի հաղթահարման խնդիրներին, Իլհամ Ալիևը գրեթե իր ողջ ելույթը նվիրել է տարբեր անհեթեթ մեղադրանքներին՝ Հայաստանի, Ֆրանսիայի և ՄԱԿ-ի հասցեին:

Ֆրանսիայի մասին խոսելով՝ նա ասել է, որ այդ երկիրը նեոգաղութացման փորձեր է անում և հիշեցրել է այդ երկրի պատմության «մութ» էջերը՝ մեղադրելով ֆրանսիայի ժողովրդին Աֆրիկայում ցեղասպանություն գործելու մեջ:

Ալիևը ֆրանսիացիներին կոչ է արել ներողություն խնդրել Ալժիրի ժողովրդից և խոստովանել ու ճանաչել, որ ցեղասպանություն են գործել Աֆրիկայի հյուսիսում:

Հավանաբար, նա նկատի ունի անցած դարի կեսերին Ալժիրում անկախության համար պատերազմի շրջանում տեղի ունեցած մարդկային զոհերը, բայց հիշեցնեմ, որ այդ շրջանում մարդկության դեմ հանցագործություններ են կատարել ոչ միայն առանձին ֆրանսիացի գեներալներ և զինվորականներ, այլև տեղի արաբ ապստամբների առաջնորդները ևս բազմաթիվ անմեղ քաղաքացիական ֆրանսիացիների են սպանել, ինչի վերաբերյալ կոնկրետ վկայություններ կան, բայց կարևորը դա չէ, այլ այն, թե ինչո՞ւ է հենց այսօր Իլհամ Ալիևը որոշում, որ իրավունք ունի Ֆրանսիային նման մեղադրանքներ ուղղելու:

Պարզ է, որ դա պատասխանն է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի պահվածքին ադեկվատ գնահատականի. Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի արածն ագրեսիա է Հայաստանի դեմ, հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել Արցախում ապրող հայերի իրավունքները, դե իսկ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն անգամ կոչ են արել ճանաչել Արցախի պետականությունը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Որքանո՞վ են արդյունավետ Ալիևի նման հարձակողական քայլերը. Ալիևը գագաթնաժողովում մեղադրանքներ է ուղղել նաև ՄԱԿ-ին: ՄԱԿ-ից ինչո՞ւ է դժգոհ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 02.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով

08:30 02.05.2025

Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով

Իրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

08:20 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

Իրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 02.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP