23:31 02.03.2023
Չինաստանում կինը կարծել է, թե տիբեթյան մաստիֆի շան ձագ է պահում, բայց պարզվել է, որ այն արջ է: Ինչպես նշում է Mirror-ը, կինը ահազանգել է երկու տարի անց, երբ շունը սկսել է քայլել հետևի ոտքերի վրա։
Սու Յունը 2016 թվականին հանգստից կենդանուն բերել է Չինաստանի Յունան նահանգի իր գյուղ։ Գազանն ընտանիքում ապրել է երկու տարի և այս ամբողջ ընթացքում շարունակել է աճել։ Դրա չափը, 115 կիլոգրամ քաշը, ինչպես նաև այն, որ «մաստիֆը» սկսել է կանոնավոր կերպով կանգնել հետևի ոտքերի վրա, ստիպել են տերերին դիմել մասնագետներին։
Պարզվել է, որ Յունը տուն է բերել ոչ թե իր գնած տիբեթյան մաստիֆի քոթոթին, այլ հիմալայան սև արջի քոթոթին։ Այս տեսակի կենդանիները վտանգված են, և արջերի սև շուկայում կարող են արժենալ հազարավոր դոլարներ:
Յունանի Վայրի բնության պահպանման կենտրոնի մասնագետները ցնցվել են կենդանու չափից և նույնիսկ տեղափոխելուց առաջ նրան հանգստացնող դեղամիջոցներ են ներարկել, չնայած այն հանգամանքին, որ կենդանին ընտանիքում իր ողջ կյանքի ընթացքում երբեք չի հարձակվել տերերի վրա:
Այնուհետև միսս Յունը, ով խոստովանել է, որ շատ է վախենում արջերից, կենդանաբաններին ասել է, որ ի սկզբանե զարմացած էր ընտանի կենդանու ախորժակով։
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
12:12 15.06.2025
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...
11:33 15.06.2025
Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանըԻրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...