15:55 08.03.2023
Մարտի 8-ի առիթով ֆեյսբուքյան գրառմամբ կանանց տոնն է շնորհավորել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.
«Սիրելի Կանայք, Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ակներև է, որ կանանց դերը մեր հասարակության մեջ արհեստականորեն նվազեցված է։ Այսօր էլ կանայք ավելի դժվարությամբ են աշխատանք գտնում, բիզնես սկսում, հաջող կարիերա անում մասնավոր կամ հանրային ծառայության ոլորտում։ Ակներև է նաև, որ դրա արդյունքում մենք, որպես հասարակություն, էապես նվազեցնում ենք մեր պոտենցիալը, մեր զարգացման ուղեծիրն ու հնարավորությունները։
Անհավասարությունները, նախապաշարմունքները, կարծրատիպերը վերացնելը մեր հասարակությանը հաղորդելու է նոր որակ, նոր զարգացման հեռանկար, որը թույլ կտա, որ մենք ունենանք ավելի ներդաշնակ, ավելի մրցունակ պետություն։ Սելեկտիվ աբորտները, աղջիկ երեխաներից հրաժարվելն արատավոր, ես կասեի՝ հանցավոր երևույթ են, և պետք է օր առաջ արմատախիլ արվեն մեր առօրյայից։ Ժողովրդագրական այս բարդ ժամանակներում, երբ Հայաստանի ընտանիքները պետք է ձգտեն բազմազավակության, աղջիկ երեխաները պետք է ունենան կյանքի նույն հնարավորությունները, ինչ տղաները։ Աշխատանքային կյանքում ևս շատ են խնդիրները։
Կանայք նույն աշխատանքի համար միջինում ավելի քիչ վարձատրություն են ստանում, շատ կանայք էլ աշխատանքի հնարավորություն չունեն ընտանեկան դրությունից ելնելով։ Ամուսինները պետք է ոչ միայն չարգելեն, այլև խրախուսեն կանանց աշխատելը, դա անշուշտ կհանգեցնի ընտանիքների բարեկեցության աճին, ավելի հավասարակշռված և առաջադեմ ընտանիքների ձևավորմանը, երկրի տնտեսական հզորացմանը։ Գործարար կանայք մեծ նշանակություն ունեն մեր կյանքում, բայց կարող են անհամեմատ ավելին։ Կանանց առջև ծառացող խնդիրները կարծես բազմապատիկ ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ։
Կանանց ձեռնարկատիրությունը դեռևս գտնվում է սաղմնային մակարդակում, կանայք այսօր չնչին մասնակցություն ունեն ընկերությունների հիմնադրման և ղեկավարման գործում և անհրաժեշտ է, որպեսզի մենք բոլորս քաջալերենք ու խրախուսենք կանանց ձեռնարկատիրությունը փոքր, միջին և, անշուշտ, մեծ բիզնես կառուցելու գործում։ Սիրելի կանայք, խնդրում եմ՝ եղեք երջանիկ, ստեղծագործեք, երազեք, մի վախեցեք իրագործել Ձեր ամենահամարձակ ցանկությունները, եղեք ազատ ու ապրե՛քայնպես, ինչպես Դուք եք ուզում, այլ ոչ թե ուրիշի կանոնների համաձայն: Շնորհավորում եմ»,- գրել է Քերոբյանը:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...