Բախումներ Վրաստանում. ինչպե՞ս կազդի լարվածությունը Հայաստանի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Բախումներ Վրաստանում. ինչպե՞ս կազդի լարվածությունը Հայաստանի վրա

21:30 08.03.2023

Անկարգություններ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում իրականացված  բողոքի ակցիայի ժամանակ: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։ Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար: Ավելին՝  խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության փաստերով բերման է ենթարկվել 66 մարդ։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումները, որոնք տևել են մի քանի ժամ, տեղի են ունեցել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում օրենքի նախագիծը, որն այս բախումների պատճառն է դարձել, ինչպե՞ս են վիճակը գնահատում Արևմուտքում և ինչպե՞ս արժե գնահատել զարգացումները՝ Հայաստանի շահերը հաշվի առնելով:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Վրաստանի խորհրդարանում կա պատգամավորական մի փոքրիկ խումբ, որը կոչվում է «Ժողովրդի ուժը»: Այդ խմբի անդամներ են նախկինում իշխող կուսակցությանն անդամակցած, կուսակցությունից դուրս եկած պատգամավորներ, որոնք այնուամենայնիվ, դուրս չեն եկել իշխող մեծամասնությունից:

Եվ ահա, այդ քաղաքական ուժն առաջարկել է երկու օրենքի նախագիծ. առաջինը կոչվում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին, 2-րդը՝ օտարերկրյա գործակալների գրանցման մասին:

Առաջին փաստաթղթի համաձայն՝ այն ոչ պետական, ոչ կոմերցիոն կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնց ֆինանսավորման 20%-ից ավելին արտերկրից է, պարտավոր են իրենք իրենց մասին տեղեկացնեն և գրանցվեն որպես օտարերկրյա գործակալներ, և եթե դա չեն անում, ուրեմն պետք է տուգանվեն մինչև 10.000 դոլարի չափով:

2-րդ օրենքի նախագիծն էլ ավելի կոշտ է և տարածվում է ոչ միայն ՀԿ-ների և ԶԼՄ-ների վրա, այլև կոմերցիոն կառույցների ու անհատների: Այս օրենքը խախտելու դեպքում անգամ քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Երկու օրենքի նախագիծ են ներկայացնում՝ ավելի փափուկ և ավելի խիստ, որ ցույց տան՝ ավելի փափուկն են ընդունում: Այդպես էլ եղավ մարտի 7-ի նիստի ժամանակ:

Նշեմ, որ նման բովանդակության օրենք կա Ռուսաստանում, և ընդդիմադիրները զուգահեռներ են անցկացնում Ռուսաստանի հետ, ինչը հնարավորություն է տալիս իրենց՝ վարկաբեկելու ներկայիս իշխանությունը: Բայց հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում ևս նման փաստաթուղթ կա, որը դեռևս 1950-ականներին է ընդունվել, և մինչ օրս այն գործում է »,-ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

10:11 22.06.2025

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:01 22.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP