ԲՏԱ նախարարը մասնակցել է «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ԲՏԱ նախարարը մասնակցել է «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին

18:47 10.03.2023

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-ին տեղի է ունեցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և ոլորտի ներկայացուցիչներ։

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, շնորհավորել, հաջողություններ և արդյունավետ քննարկում մաղթել մասնակիցներին: Նախարարն իր խոսքում անդրադարձել է ոլորտում արձանագրած հաջողություններին, խոսել պետական աջակցության ծրագրերի մասին, որոնք միտված են առկա դժվարությունները կանխելուն, հետագա մարտահրավերներին պատրաստ լինելուն:

«Ծրագրերը մշակելիս մենք փորձում ենք ուղիղ երկխոսության մեջ լինել ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանցից լսել առկա խնդիրները, որպեսզի կարողանանք առավել թիրախավորված և նպատակային աջակցություն տրամադրել»,-նշել է նախարարը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցության համար՝ ընդգծելով, որ «ԴիջիԹեք»-ն այս տարի ամենամեծն է իր պատմության մեջ։

««ԴիջիԹեքի» շրջանակում այս օրերին տեխնոհամայնքը ներկայանում է իր նորություններով, ցուցադրում կարողություններն ու հայտնում աշխարհին իր հավակնությունների մասին։ Համաժողովի խոսնակներն, իրենց հերթին, հնարավոր են դարձնում բարձրարժեք փորձի փոխանակումը։ Այդ ամենով հանդերձ, մեր առաջնահերթությունը կրթությունն է. տաղավարներով անցնելիս կնկատեք, որ ցուցահանդեսում հատուկ հատված է հատկացված կրթական նախագծերին, քանի որ դա է մեր համայնքի ու տնտեսության ապագայի երաշխիքը»,-նշել է Եսայանը։

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը:

Հաջորդիվ, նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել «DigiTec 2022» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների տաղավարներով, որտեղ մասնակցում են թե՛ սկսնակ, թե՛ արդեն կայացած, ոլորտում հստակ ասելիք ունեցող ընկերություններ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է առանձին տաղավարով, ինչպես նաև Նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային 11 ստարտափներ առանձին տաղավարային հատվածով ցուցահանդեսում ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումները և ձեռքբերումները ռոբոտաշինության, արհեստական բանականության, ֆինանսական, գյուղատնտեսական և բժշկական տեխնոլոգիաների, ծրագրային և վեբ լուծումների, բջջային հավելվածների, դիզայնի և այլ ուղղություններով:

Նախարարության աջակցությամբ «ԴիջիԹեք 2022»֊ի շրջանակներում «Վրաստան» միասնական տաղավարի ներքո հանդես են գալիս նաև 7 վրացական ստարտափներ:

Երեք օր շարունակ «ԴիջիԹեք 2022»-ի շրջանակներում կներկայացվի հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները՝ ստեղծելով ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտելով ոլորտում իրականացվող փոփոխությունները։

«ԴիջիԹեք 2022»-ի շրջանակներում մարտի 11-ին կիրականացվի «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը, որի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 7 people, people standing and indoor

May be an image of 1 person

May be an image of 1 person

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 3 people, people standing and suit

May be an image of 5 people

May be an image of 3 people, people standing and indoor

May be an image of 6 people, people standing and indoor

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

13:05 07.06.2025

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

12:55 07.06.2025

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

12:41 07.06.2025

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

12:30 07.06.2025

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

Գերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...

Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily Mail

12:15 07.06.2025

Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily Mail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության յուրաքանչյուր տասը կողմնակցից մոտավորապես վեցը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին, ցույց են տվել JL Partners հետազոտական ​​ընկերության կողմից Daily Mail թերթի համար անցկացված հարցման արդյունքները։ «Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին, և միայն 12%-ն է ընտրել Մասկին», – […] ...

SHANTNEWS

12:00 07.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP