08:49 11.03.2023
Հունաստանի ֆինանսների նախկին նախարար, MERA25 (Diem25) խորհրդարանական կուսակցության առաջնորդ Յանիս Վարուֆակիսը ուրբաթ երեկոյան դաժան ծեծի է ենթարկվել Աթենքի Էքսարխիա թաղամասի ռեստորանում, հայտնում է կուսակցությունը։
«Որոշ ժամանակ առաջ MERA25-ի քարտուղար Յանիս Վարուֆակիսը դարձավ ավազակ սադրիչների համարձակ ֆաշիստական հարձակման զոհը: MERA25-ի քարտուղարը հավաքվում էր Yantes ռեստորանում ամբողջ Եվրոպայից ժամանած Diem25 կուսակցության անդամների հետ, երբ մի փոքր ավազակների խումբ մտել է ռեստորան խռովարար տրամադրությամբ՝ գոռալով «դո՛ւրս արի, որ հուշագրեր ստորագրեցիր (պարտատերերի հետ)»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ Յանիս Վարուֆակիսը վեր է կացել՝ դիմելու նրանց, սակայն ավազակները անմիջապես պատասխանել են բռնությամբ և դաժան ծեծի ենթարկել կուսակցության քարտուղարին։
Կուսակցությունը նշում է, որ այսօրվա դրվագը ստիպում է մտածել նրանց մասին, ովքեր միտումնավոր կեղծ ու զրպարտչական լուրեր են տարածում։
Վարուֆակիսը դեմ էր ֆինանսական սուր ճգնաժամի ժամանակ վարկատուների եռյակի հետ հուշագրեր ստորագրելուն։ Այս պայմանագրերով Հունաստանը վարկեր էր ստանում տնտեսությունը փրկելու համար, ինչը հանգեցրեց երկրում կենսամակարդակի նվազմանը։
15:30 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...
15:23 25.06.2025
ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...
15:15 25.06.2025
Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարըԴպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...
15:11 25.06.2025
Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...
15:07 25.06.2025
Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...