11:15 11.03.2023
Փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի շարքը կարող է հանգեցնել փախստականների նոր հոսքի, որոնք ձգտում են մուտք գործել Եվրամիություն, ասել է գերմանացի պատգամավոր Էնգին Էրօղլուն։ Ինչպես պարզել է Lenta.ru-ն, Եվրախորհրդին (ԵԽ) իր ուղերձում խորհրդարանականը հայտարարել է, որ եվրոպական ենթակառուցվածքները պատրաստ չեն դիմակայել միգրանտների հերթական ալիքին ուկրաինական շարունակվող ճգնաժամի լույսի ներքո։
«Փետրվարի 6-ին Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտ տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Փետրվարի 10-ի դրությամբ ավելի քան 20 հազար մարդ մահացել է, ավելի քան 75 հազարը վիրավորվել է, ավելի քան 100 հազարը մնացել է անօթեւան։ Երկրաշարժը տեղի է ունեցել մի տարածաշրջանում, որը նույնիսկ նախքան բնական աղետը ԵՄ փախստականների հոսքի աղբյուր էր»,- հիշեցրել է Էրօղլուն։
Երկրաշարժի արդյունքում այդ հոսքերը կարող են էլ ավելի մեծանալ։ Եվ սա այն դեպքում, երբ ԵՄ-ի շատ մունիցիպալիտետներ Ուկրաինայից եկած փախստականների պատճառով սահմանագծին են հասցվել:
Այս առնչությամբ նա դիմել է Եվրախորհրդին հարցերով, թե արդյոք ԵՄ-ն ունի՞ գործողությունների ծրագիր՝ կապված վերոնշյալ ռիսկերի հետ։
«Խորհուրդն ունի՞ որևէ տվյալ, որը թույլ կտա մեզ գնահատել պոտենցիալ փախստականների թիվը: Արդյո՞ք Խորհուրդը պատրաստվում է ընդունել փախստականների հնարավոր հոսքերը ԵՄ-ում»: – ասվում է Եվրախորհրդին ուղղված Եվրախորհրդարանի դիմումի տեքստում։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն ժամանակ ուժգնությունը գնահատվում էր 7,7 և 7,6 բալ։ Այսպիսով, երկրաշարժերը երկրում ամենահզորն են դարձել վերջին 84 տարիների ընթացքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև դրանք անվանել է եվրոպական տարածաշրջանի վերջին հարյուրամյակի ամենածանր բնական աղետը: Ստորգետնյա ցնցումներ, որոնց հաջորդել են հետցնցումները, գրանցվել են 11 նահանգներում, ինչպես նաև հարևան երկրներում։
15:48 25.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ ԶիկոԲրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...
15:23 25.06.2025
ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...
15:15 25.06.2025
Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարըԴպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...
15:11 25.06.2025
Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...
15:07 25.06.2025
Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...