Ավտոմեքենաների ներմուծման և արտահանման ոլորտում գործադրված հանցավոր սխեմայով խարդախությամբ պետությունից ավելի քան 406 մլն դրամ է հափշտակվել. կա կալանավորված անձ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Ավտոմեքենաների ներմուծման և արտահանման ոլորտում գործադրված հանցավոր սխեմայով խարդախությամբ պետությունից ավելի քան 406 մլն դրամ է հափշտակվել. կա կալանավորված անձ

11:47 11.03.2023

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող 3 ՍՊ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող և փաստացի սեփականատեր անձի կողմից, ընկերության տնօրենի և ընկերության 100% մասնակցի հետ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական նոր վարույթ։ Նշված երկու վարույթները միացվել են, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում:
Իրականացված մեծածավալ վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ.Հ.-ն, լինելով պետական գրանցում ստացած, թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, 2020-2023թթ․ ընթացքում խարդախությամբ, այն է՝ խաբեության եղանակով, ՀՀ պետական բյուջեից ավելացված արժեքի հարկի միասնական հաշվին առաջացրել է 3.868.108.776 դրամի չափով դեբետային գումար, որից 2021-2022թթ. ընթացքում փաստացի հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 406.596.400 ՀՀ դրամ:
Մասնավորապես, Տ․Հ․-ն, նպատակադրվելով պետությունից խաբեությամբ՝ իրական փաստերը խեղաթյուրելով, կատարել առանձնապես չափերով հափշտակություն, նշված ՍՊ ընկերությունների գործունեությունը կազմակերպել է այնպես, որ ֆիզիկական անձանց համար հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել հիշյալ ընկերությունների անվամբ։ Դրա արդյունքում շահեկան վիճակ է ստեղծվել թե΄ ֆիզիկական անձանց, թե΄ ընկերության համար:
Մասնավորապես՝ նման մեխանիզմի կիրառմամբ ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերության համար հնարավորություն է ստեղծվել փաստացի իր գործունեության արդյունքում չառաջացած, ֆիզիկական անձանց կողմից, նրանց միջոցներով ձեռք բերված և ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցներն արտերկրում վաճառելու արդյունքում հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար փաստացի ֆիզիկական անձանց կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, որոնք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու պայմաններում վերադարձման ենթակա չեն:
Այս համաձայնության շրջանակներում, որոշակի միջնորդավճարի դիմաց, հիշյալ ընկերությունների կողմից ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա, 2020-2022թթ․ ընթացքում առավելապես փաստացի ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել են ընդհանուր շուրջ 7452 տրանսպորտային միջոց։ Նպատակ ունենալով ներկրված տրանսպորտային միջոցների իրացումից խարդախության եղանակով ստանալ հանցավոր օգուտ՝ «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների անվամբ ներկրած և փաստացի ֆիզիկական անձանց պատկանող 3433 տրանսպորտային միջոցներներն արտահանվել են ԵԱՏՄ երկրներ:
Վաճառքի գործընթացում ավտոմեքենաների գները նշվել են ձեռքբերման գնից պակաս՝ այդ կերպ խեղաթյուրելով գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները: Հիշյալ գործողությունների արդյունքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված շահութահարկի հաշվետվություններում արհեստականորեն առաջացել է 5.699.228.401 ՀՀ դրամի չափով հարկային վնաս, իսկ «Ավտոներկրողներ» ու «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների ձևական արտահանումից հարկային հաշվեկշռում 2020-2023թթ․ ընթացքում ձևավորվել են վերադարձման ենթակա՝ 3.868.108.776 դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ:
Այնուհետև ԱԱՀ-ի դեբետային գումարի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության անվամբ 02.04.2021-16.11.2022թ. ընթացքում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչև 40մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմում, որոնց հիմքով այդ ընթացքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 406.596.400 ՀՀ դրամ։ Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափով նշված գումարը։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ ընկերությունների փաստացի սեփականատիրոջ և գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է, և անձին ներկայացվել է մեղադրանք:
Նույն օրը որոշում է կայացվել՝ հիշյալ անձին ձերբակալելու մասին, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

15:15 25.06.2025

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

15:11 25.06.2025

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

15:07 25.06.2025

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

SHANTNEWS

15:00 25.06.2025

SHANTNEWS

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

14:56 25.06.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […] ...

«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է

14:41 25.06.2025

«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։ Նիգերիացի ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության «Ֆլամենգոյի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ և 1/8 եզրափակիչ դուրս գալու պարագայում այդ հանդիպումը։ Լոնդոնյան ակումբը դուրս կգա 1/8 […] ...

BACK_TO_TOP