Երևանում ական է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+23.09 oC

Երևանում ական է հայտնաբերվել

21:29 12.03.2023

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են հրշեջ-փրկարարները, սակրավորական ջոկատը, Ոստիկանության պարեկային ծառայության պարեկները:

Տարածքը սահմանազատվել են, որպեսզի սակրավորները վնասազերծեն ականանման իրը։

Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

11:46 25.06.2025

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

11:35 25.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

11:20 25.06.2025

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։   ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

11:07 25.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:   ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

10:44 25.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

10:35 25.06.2025

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...

BACK_TO_TOP