Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Իրան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+23.09 oC

Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Իրան

22:32 12.03.2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի պաշտոնական այցով ժամանել է Իրան, նրա հանդիպումը իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ կկայանա երկուշաբթի օրը։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։

Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Կողմերը կքննարկեն արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտներում նախագծերի իրականացման ընթացքը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակին։

Լուկաշենկոյի համար սա երրորդ այցն է Իրան, նախորդը տեղի է ունեցել 2006թ. Բելառուսի ղեկավարը վերջին անգամ Ռաիսիի հետ հանդիպել է 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

Լուկաշենկոյի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նաև Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի, գործադիր և օրենսդիր իշխանությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի փոխգործակցության զարգացումը` շեշտը դնելով առեւտրատնտեսական համագործակցության վրա: Այցի կենտրոնական իրադարձություններից մեկը պետք է լինի Մինսկի և Թեհրանի միջև  համագործակցության համապարփակ ճանապարհային քարտեզի ստորագրումը։

Բելառուսի կառավարության ներկայացուցիչները շաբաթ օրը ժամանել են Թեհրան, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, ով արդեն բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Փետրվարի վերջին Լուկաշենկոն հայտարարեց, որ աշխարհում տիրող իրավիճակը ստիպում է Բելառուսին և Իրանին ավելի մոտ լինել և համագործակցության անհրաժեշտ ձևեր փնտրել։ Նա նշել է, որ Մինսկի համագործակցության արդյունքները կարող են շատ ավելի մեծ լինել։ Մասնավորապես, Լուկաշենկոն երկու երկրների միջեւ առեւտրի մակարդակը նորմալ է գնահատել՝ նշելով, որ կցանկանար այն տեսնել «ավելի ծավալուն»։

Բելառուսի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին գերազանցել է 100 միլիոն դոլարը, ինչը գրեթե երեք անգամ ավելի է, քան 2021 թվականին։ Միաժամանակ բելառուսական արտահանումն Իրան աճել է գրեթե վեց անգամ՝ հասնելով ավելի քան 81 մլն դոլարի, Իրան են մատակարարվել հիմնականում  պարարտանյութեր, փայտանյութ, սինթետիկ թելեր, իսկ Բելառուս՝ պարենային ապրանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

11:20 25.06.2025

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։   ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

11:07 25.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:   ...

Fars. Իրանը 700 մարդու է ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքով

10:55 25.06.2025

Fars. Իրանը 700 մարդու է ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքով

Իսրայելի հետ զինված հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Ձերբակալությունների ամենամեծ թիվը գրանցվել է Քերմանշահ, Սպահան, Խուզեստան, Ֆարս և Լորեստան նահանգներում։ Ըստ Fars-ի՝ ձերբակալվածները մեղադրվում են Իրանի տարածքից Իսրայելի շահերից ելնելով փոքր անօդաչու թռչող սարքեր արձակելու, ինքնաշեն ռումբեր […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

10:44 25.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

10:35 25.06.2025

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

10:21 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […] ...

BACK_TO_TOP