09:08 13.03.2023
Ավարտվել է «Ապագա Հայկականը» առաջին համաժողովը: Երեք օր շարունակ ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրված մասնակիցները քննարկել են Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կայուն զարգացման ռազմավարական նպատակների իրագործման հնարավոր սցենարները և ծրագրերը: Ցավոք, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով որոշ մասնակիցներ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու Համաժողովին առկա ձևաչափով:
Համաժողովի վերջին օրվա քննարկումները մեկնարկել են նախորդ օրվա արդյունքների հրապարակմամբ, որոնք հասանելի են futurearmenian.com կայքում:
Այնուհետև «Բնակչության աճ» նպատակի քննարկումների մեկնարկը տվել է համանուն փորձագիտական հանձնախմբի ղեկավար, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ով հակիրճ պատմել է 5 ամիս տևած փորձագիտական աշխատանքների մասին: Նպատակի մասին պատմող տեսանյութը դիտելուց հետո Համաժողովի մասնակիցները անցել են մշակված սցենարների քննարկմանն ու դրանց քվեարկությանը:
Հիշեցնենք՝ առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովին քննարկված նպատակները երեքն էին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»:
Օրը հագեցած է եղել նաև այլ քվեարկություններով:
Ի թիվս իրենց կողմից առաջարկված ծրագրերի, Համաժողովի մասնակիցները ընտրել են նաև «Ապագա Հայկական»-ի Ծրագրային հանձնախմբի անդամներին: 26 առաջադրված թեկնածուներից ընտրվել են առավելագույն ձայներ հավաքած երեք մասնակից-հայրենակիցները՝ Ֆլորա Վիեջերսը (ԱՄՆ), Մարինա Պետրոսյանը (Ֆրանսիա) և Արի Կևորկ Դեմիրճօղլուն (Թուրքիա): Արդյունքների հրապարակումից հետո կայացել է փակման պաշտոնական արարողությունը, որին ելույթով հանդես են եկել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով նոր է վերադարձել Լիբանանից: Ելույթները եզրափակել է «Ապագա Հայկական»-ի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ կարևորելով յուրաքանչյուր հայրենակցի ակտիվ մասնակցությունը նախաձեռնության հետագա անելիքներում:
Այսպիսով, «Ապագա Հայկականը» ձևավորել է մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ ուսումնասիրել, քննարկել և ընտրել են փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը:
11:20 25.06.2025
Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։ ...
11:07 25.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...
10:55 25.06.2025
Fars. Իրանը 700 մարդու է ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքովԻսրայելի հետ զինված հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Ձերբակալությունների ամենամեծ թիվը գրանցվել է Քերմանշահ, Սպահան, Խուզեստան, Ֆարս և Լորեստան նահանգներում։ Ըստ Fars-ի՝ ձերբակալվածները մեղադրվում են Իրանի տարածքից Իսրայելի շահերից ելնելով փոքր անօդաչու թռչող սարքեր արձակելու, ինքնաշեն ռումբեր […] ...
10:44 25.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...
10:35 25.06.2025
Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ ԱրաղչիԻսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...
10:21 25.06.2025
«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿՎ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […] ...