Կհամաձայնի՞ արդյոք Արցախի ղեկավարությունը Բաքվում հանդիպում անցկացնելու Ալիևի առաջարկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Կհամաձայնի՞ արդյոք Արցախի ղեկավարությունը Բաքվում հանդիպում անցկացնելու Ալիևի առաջարկին

21:45 14.03.2023

Արցախի Հանրապետության արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը՝ արցախցի ու ադրբեջանցի բանագնացների նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Սկզբունքորեն չբացառելով այդպիսի հանդիպման հնարավորությունը՝ պաշտոնական Ստեփանակերտը մի քանի նախապայման է առաջ քաշել:

Ինչպե՞ս է փոխանցվել Բաքվի առաջարկը Արցախի իշխանություններին, որքանո՞վ է հավանական, որ Ստեփանակերտը կընդունի հանդիպում անցկացնելու այդ առաջարկը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ երեկոյան տարածել էին հաղորդագրություն, որի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը առաջարկել է Արցախի հայկական հասարակության ներկայացուցիչների հետ նոր հանդիպում անցկացնել:

Ընդ որում, արցախյան աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հանրապետության ղեկավարներն իմացել են այդ առաջարկի մասին միայն մամուլից, իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին մոտ լրատվամիջոցներն էլ մեկնաբանում են, թե ամենևին էլ պարտադիր չէ պաշտոնապես, գրավոր փաստաթղթի տեքստով այդպիսի հրավեր ուղղել Արցախի Հանրապետության ղեկավարներին, և միանգամայն բավական է սոցցանցերում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական աքաունթների միջոցով այդ հրավերը փոխանցել:

Մինչդեռ այդ առաջին հանդիպման ժամանակ բանագնացներ նշանակված Սամվել Շահրամանյանն ու Ռամին Մահմեդովը պայմանավորվել էին օպերատիվ կապի կանոնավոր խողովակ ստեղծելու մասին, այսինքն՝ դա էլեկտրոնային կապ է, թե՝ հեռախոսային, այսինքն՝ հնարավոր էր գոնե այդ ձևով հրավերը փոխանցել:

Բացի դրանից՝ առաջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին ռուս խաղաղապահների հրամանատարի միջնորդությամբ. գեներալ Վոլկովի ծառայություններին, այս անգամ որքան հասկանում եմ, չէին դիմել:

Այսպիսով, բավական տարօրինակ ձև են գտել՝ այդ առաջարկը փոխանցելու»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ պայմաններ է առաջ քաշել Արցախի ԱԳՆ-ն, հանդիպում կայանա՞. մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

18:55 01.05.2025

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

18:42 01.05.2025

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

ԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

18:30 01.05.2025

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

18:20 01.05.2025

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

18:11 01.05.2025

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

18:00 01.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP