17:50 17.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Ռեյմոնդ Կևորկյանին և «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի ընդհանուր պատասխանատու Վասպուրակ Կարապետյանին:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում իրականացվող կրթական բարեփոխումները, գրանցած հաջողությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծումները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ համագործակցության համար.
«Ծրագիրը, որը համատեղ իրականացնում ենք, ՄԿՈՒ ոլորտում կրթության որակի բարձրացման առումով ռազմավարական նշանակություն ունի: Քոլեջում ներդրված գյուղատնտեսական նոր մասնագիտություններով պայմանավորված՝ ոչ միայն Իջևան քաղաքից, այլև հարակից գյուղերից դիմորդների թիվն ավելացել է: Նախորդ տարի արդեն համատեղ բազմաթիվ կարևոր աշխատանքներ ենք իրականացրել. հույս ունեմ, որ այս տարի նոր կարգավորումներով կլրացնենք առկա բացերը, լուծումներ կգտնենք խնդիրներին և հաջորդ ուսումնական տարում ավելի շատ ուսանողներ կունենանք»:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է միջազգային գործընկերների և մասնավոր կառույցների հետ համագործակցությունը, հատկապես Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերի զարգացման ու արդիականացման ուղղությամբ, որը կարող է անկյունաքարային լինել երկրի տնտեսության զարգացման համար:
«Մենք շատ ուրախ ենք Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի գրանցած հաջողությունների և զարգացման համար: Պատրաստ ենք աջակցել ամեն հարցում և հույս ունենք, որ քոլեջը կդառնա փորձի փոխանակման, մասնագիտական նոր կրթական ծրագրերի ներդրման լավագույն հարթակ, որը կնպաստի նաև մյուս քոլեջների զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Ռեյմոնդ Կևորկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ քոլեջի համար կարևոր են հատկապես կրթական ծրագրերի հստակեցումները, գործնական ուսուցման և պրակտիկայի կազմակերպումը:
«Արդեն ունենք կրթության ոլորտում տեսանելի բարեփոխումներ և գրանցած արդյունքներ: Մենք լիահույս ենք, որ ներդրումները կնպաստեն ուսանողների ներգրավմանը: Մեզ համար շատ կարևոր է, որ քոլեջի մանկավարժական կոլեկտիվը բարեփոխումներին մասնակից է դարձել, և միասին շարժվում ենք մեկ ուղղությամբ: Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ապահովել որակյալ կրթություն»,- ասել է Ռեյմոնդ Կևորկյանը:
Վերջինս փաստել է, որ քոլեջում դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետներ, ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումն իրականացվում է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, տեղայնացվել են նաև ֆրանսիական կրթական ծրագրերը, մանկավարժական մեթոդները, իրականացվել է պրակտիկայի ապահովագրություն:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը: Նիստի ընթացում հոգաբարձուների խորհուրդը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի տնօրեն է ընտրել Հայկ Բրուտյանին, ինչպես նաև քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...