21:45 22.03.2023
Էսկալացիան միայն մեծ պատերազմը չէ, էսկալացիան լարվածությունն է, քանի որ մենք չունենք կայուն խաղաղության իրավիճակ, չունենք խաղաղության պայմանագիր և երբեք չենք ունեցել. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վտանգին՝ ասել է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովը.
«Այդ խաղաղության պայմանագիրն էլ եթե կնքվի, 100 տարի առաջ հիշում ենք տարբեր պայմանագրեր էս կամ էն թուրքերի հետ, որ ստորագրվում էր, հետո ինչի էր բերում, գրեթե ոչինչ չի փոխելու: Նույնիսկ եթե ենթադրենք, որ կարող ես թղթին ապավինել, որ կարող է դեր խաղալ, էդ թուղթն էլ չկա»,- նշել է Վարդանովը:
Հարցին, թե արդյոք մեր բանակը պատրաստ է այսօր դիմակայել, եթե Ադրբեջանը գնա պատերազմի ճանապարհով, Վարդանովը պատասխանել է.
«Ոչ մի բանակ պատրաստ չի լինում պատերազմի, բոլորը պատրաստվում են, դինամիկ պրոցես է: Հայկական բանակը, մեկ-մեկ թվում էր, 94 թվականից էս կողմ, որ արդեն պատրաստ է, պատրաստման պրոցեսը զրոյացել էր, ինձ մեկ-մեկ էտպես էր թվում: Բայց հետո մեկ էլ տենում ես էլի ինչ-որ ձեռքբերում, էլի ինչ-որ զորքի տեսակ, էլի ինչ-որ տեխնիկական միջոց: Փաստորեն մեր բանակն էլ էր զարգանում, պատրաստվում պատերազմի: Մենք 2020 թվականին տեսանք դառը հետևանքները, որ մեր պատրաստվելու տեմպն ու արագությունը շատ էր զիջում թուրքերի տեմպին ու արագությանը, հիմա էլ մենք զիջում ենք թուրքերին պատերազմի պատրաստվելու հարցում: Մեծ դեր են այդտեղ խաղում տեխնիկայի կորուստները, որ մենք ունեցանք 2020 թվականին, մեծ դեր են խաղում Ռուսաստանից կամ ինչ-որ տեղերից զենք-զինամթերքի ձեռքբերման դժվարացումը: Դա, իհարկե, քաղաքական խնդիր է, որ այսօր ձևավորվում է երկրագնդի վրա ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, շատ-շատ զենք արտադրողներ փոքրացրել են իրենց ծավալները»:
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...