17:14 23.03.2023
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մարտի 23-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ԱԺ նիստերում քննարկման առաջարկված իրենց նախագծերին՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ» եւ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծերին՝ ներկայացնելով դրանք խորհրդարանի կողմից չընդունվելու պատճառները:
Սեյրան Օհանյանը նշել է, որ Լաչինի միջանցքը փակելու հենց առաջին իսկ օրերին «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ԱԺ հայտարարության նախագիծ, սակայն դրա փոխարեն ընդունվել է ԱԺ մեծամասնության հեղինակած նախագիծը՝ «Հայաստան» խմբակցության նախագիծը մղելով երկրորդ պլան:
Խմբակցության ղեկավարը ՀՀ իշխանությունների կողմից խաղաղության օրակարգի քննարկումը ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակում անընդունելի է համարել: Նրա բնորոշմամբ դա կեղծ օրակարգ է, քանի որ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է իր սադրանքները, ճնշումները եւ ռազմական նկրտումները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ:
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հետ կապված հարցի կապակցությամբ Արծվիկ Մինասյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող էր գնալ այլ ճանապարհով՝ նախագծին կողմ քվեարկելով, ինչի արդյունքում դիմումը խորհրդարանի կողմից կգնար դատարան, եւ դատարանը կկայացներ իր որոշումը, որը բեկանման ենթակա չէր լինի:
Որքանո՞վ է այժմ հավանական ռազմական գործողությունների վերսկսումը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հատկապես, երբ այդ հնարավորությունը շատ շուտով հավանական է համարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, լրագրողի հարցին պատասխանելով՝ Սեյրան Օհանյանը պարզաբանել է, որ ցանկացած միջպետական պայմանագիր պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից: «Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով քո երկրի շահերը: Խաղաղության գնում են այն պայմաններում, երբ հակամարտող կամ պատերազմող երկու պետությունները պայմանավորվել են իրար հետ դառնալ հարեւան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ ապրելու: Արդյո՞ք այս իրավիճակում Ադրբեջանի գործողությունները խոսում են այն մասին, որ նրանք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի Հանրապետության հետ»,- հարցրել է Սեյրան Օհանյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի կողմից հնչող պարտադրանքների, ճնշումների, պատերազմով վախեցնելու գործողությունների մասին:
Նա հավելել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող կոնկրետ նախապատրաստական գործողությունները, Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ տիրող իրավիճակը խոսում են այն մասին, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում: Եվ պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի: «Սա ասում եմ ոչ թե մեր հայրենակիցներին վախեցնելու, այլ նաեւ պատրաստակամության համար, որ, ի վերջո, պետք է համախմբվել ու գնալ սեփական հողը պաշտպանելու»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Այն հարցին, թե ինչ նպատակադրում ունեն ադրբեջանական Զինված ուժերը, Սեյրան Օհանյանն ասել է, որ դրան կարող է գնահատական տալ միայն այն մարդը, որը լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, իսկ դա իշխանություններն են:
«Տիրող աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, եւ նաեւ այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում են այն մասին, որ ցանկացած ժամանակ բախում կարող է լինել»,- նշել է խմբակցության ղեկավարը:
Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր խմբակցության տեսակետին՝ Կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցության վերանայմանը՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ առաջիկայում խորհրդարանի նիստում քննարկվելու է Կառավարության տարեկան զեկույցը, որին «Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է, քանի որ զեկույցի վերաբերյալ շատ հարցեր ունի:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...