Կուտակումների իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Կուտակումների իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

17:38 23.03.2023

Ուզում եմ՝ հստակ հասկանանք, որ տեղաշարժերը, կուտակումները պետք է խոր ուսումնասիրության ենթարկվեն, որ հասկանալի լինի, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար: Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալի, ուղղություների խոր վերլուծությունից հնարավոր կլինի հասկանալ, թե իրականության մեջ դա ինչ նպատակ է հետապնդում. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մարտի 23-ին ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

Այս համատեքստում պատգամավորն արձանագրել է, որ հրադադարի ռեժիմի խախտումն ավելացել է, հատկապես Արցախի շփման գծի ուղղությամբ: Նրա խոսքով Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով. դրանով Ադրբեջանը փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական գործերի իրականացմանը, ինչը խնդիրներ է ստեղծում պարենային անվտանգության տեսանկյունից:

Պատգամավորը տեղեկացրել է, որ վերջին երկու օրվա ընթացքում ամենաընդգծված միջադեպը երեկ Երասխի ուղղությամբ թշնամու կողմից խոցումն է, որի հետեւանքով ունենք զոհ:

Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից ռուս զինծառայողների ուղղությամբ կրակահերթին: Նրա կարծիքով դա եղել է նպատակաուղղված, որովհետեւ ադրբեջանական կողմը տեղյակ է եղել այն մասին, որ ռուս խաղաղապահները մոտենում են դեպքի վայր:

Խմբակցության քարտուղարը նշել է, որ այս պահին առաջնագծում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, Հայաստանի իշխանության հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը վերջին շրջանում հետ է կանգնել ձեռքբերված պայմանավորվածություններից եւ առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլեւս բանակցելու հնարավորություն չկա:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ պատճառ կարող է լինել, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից, այսինքն՝ համաձայնի բոլոր այն առավելապաշտական մոտեցումներին, որոնք ներկայացրել է Ադրբեջանը: Ընդդիմադիր պատգամավորը չի բացառել նաեւ, որ Հայաստանի վրա գերտերությունների կողմից կարող են ճնշումներ լինեն, որ շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը:

Լրագրողի այն հարցին, թե ռուսական կողմից ինչ արձագանք կհնչի նրանց վրա կրակոցների վերաբերյալ, պատգամավորն ասել է. «Ռուսական կողմը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում փորձում է այդ ազդանշանները հնչեցնել ոչ հանրային խողովակներով: Սյունիքում տեղակայված ե՛ւ ռուսական զորքերը, ե՛ւ ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունն ակնհայտորեն որոշակի խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի համար: Ադրբեջանական ագրեսիվությունը դրսեւորվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արցախում: 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվել էին Արցախում, այդ փուլում էլ դրանք դրսեւորվել են: Սկսած Փառուխի, Քարագլխի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումներով, վերջացրած նախորդ տարի Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակով՝ Ադրբեջանը տարբեր բարձունքների նկատմամբ վերահսկողություն էր սահմանում եւ այդ ժամանակ, բացի երկկողմ զոհերից, ուղեկցվում էր նաեւ ռուս խաղաղապահների հետ տարբեր միջադեպերով: Սա նոր դրսեւորում չէ»,- ասել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP