18:30 23.03.2023
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը մասնակցել են Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում տեղի ունեցած Վեհաժողվի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եռօրյա այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի եւ ԱԳ նախարար Կոնստանդինոս Կոմբոսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանը, ՀՀ քաղաքացիների համար Կիպրոսի Հանրապետություն` առանց մուտքի արտոնագրի առկայության այցելության հնարավորությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետություն սպասվող պաշտոնական այցին:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանը Հայաստանի եւ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպության նախագահին` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի` կենսական նշանակության ճանապարհը փակելու հարցում կոշտ եւ հասցեական դիրքորոշում արտահայտելու համար: Նշվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, հույն պատգամավոր Մաքսիմոս Խարակոպուլոսը տեղեկացրել է, որ իր կոշտ եւ քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր եւ նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեսպանատնից: Նա նշել է, որ հավատարիմ է մնալու իր` մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:
Ի նշան բողոքի` Մաքսիմոս Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից:
Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցեր ու առաջարկություններ:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...