16:54 24.03.2023
Թուրքիայի դեմ խաղին ընդառաջ ՀՖՖ TV-ն զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանի հետ։
«Հասկանում էի, որ եթե Հայաստանի հավաքականում խաղալու որոշում կայացնեի, շատ մարդիկ երջանիկ կլինեին։ Ես զգում էի դա այն աջակցությունից, որ ստանում էի դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում խաղալիս։
Այս տարվա հունվարին ես վերջնականապես գիտակցեցի, որ ժամանակն է իմ կարիերան կապել Հայաստանի հավաքականի հետ, տա Աստված, երկար ժամանակով։ Այդ որոշումը դժվար չտրվեց․ մի օր արթնացա ու հասկացա, որ գործելու ժամանակն է։
Այստեղ ինձ շատ ջերմ ընդունեցին՝ սկսած օդանավակայանից մինչև ակադեմիա։ Հաճելիորեն զարմացած եմ և շնորհակալ մեր երկրպագուներին ու անձնակազմին։ Հարմարվելու խնդիր բացարձակապես չեմ ունեցել։ Գիտակցում եմ, որ շատ սկզբունքային մրցակցի դեմ ենք խաղալու։ Նորամուտի համար ավելի լավ խաղ դժվար էր պատկերացնել։ Եթե հաջողվի հաղթել, վստահ եմ՝ Երևանում և ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի»,- ասել է Տիկնիզյանը։
13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:00 23.06.2025
Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...
12:40 23.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ըԵրևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...
12:25 23.06.2025
10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում: ...