22:15 24.03.2023
Թուրքիայում նախագահի թեկնածու առաջադրված հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կճանաչի Ղրիմն ու Դոմբասը Ռուսաստանի մաս ու կսկսի Թուրքիայի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը:
Ի՞նչ շանսեր ունի Փերինչեքը: Այնուամենայնիվ, ունենալով հետևորդների մի ստվար զանգված՝ նա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Նրա այս խոսքերում նորություն չկա, քանի որ ձախակողմյան «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը մինչ այդ էլ նման ոգով բազմիցս արտահայտվել է: Այս անգամ նա նույն խոսքերը կրկնում է որպես նախագահի թեկնածու՝ թեև առայժմ գրանցված չէ:
Նա ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիան ոչ միայն դուրս կգա ՆԱՏՕ-ից, այլ նաև կճանաչի Ղրիմն ու Դոմբասը Ռուսաստանի անբաժան մաս, կպայքարի հակառուսական պատժամիջոցների դեմ և կընտրի Եվրասիական տնտեսական միության ճանապարհը:
Նա նաև ասել է, որ Թուրքիան այն երեք պետություններից մեկն է, Սիրիայի և Ռուսաստանի հետ միասին, որը ռազմական ձևով պայքարում է ԱՄՆ-ի դեմ և դա ողջունելի է: Եթե նախագահ ընտրվի, այդ ռազմական ակտիվությունն էլ ավելի արմատական կլինի:
Իհարկե, նախագահ դառնալու իրական շանսեր Դողու Փերինչեքը չունի: 2018թ.-ին՝ նախորդ նախագահական ընտրություններին, նա մասնակցել է, և նրան հաջողվել էր հավաքել ընդամենը 100.000 ձայն, որը 0.5 %-ից ավելի քիչ է: Բայց նկատի ունենանք՝ այժմ նրա վարկանիշը, հավանաբար, ավելի բարձր է՝ հաշվի առնելով այն, որ պրոռուսական հռետորաբանությունն այժմ Թուրքիայում շատ ավելի պահանջված է:
Ամեն դեպքում, պետք է նկատի ունենանք, որ նա բավական ազդեցիկ քաղաքական գործիչ է, իր կուսակցությունը հետևորդների ստվար զանգված ունի և ամենայն հավանականությամբ, նա ընտրություններում նույնիսկ 3-րդ տեղը զբաղեցնելու բոլոր շանսերն ունի: Ուստի, անտեսել նրան, չարժե և բոլոր քաղաքական ուժերը ստիպված են հաշվի առնել և առնվազն նկատի ունենալ նրա գոյությունը քաղաքական դաշտում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Եթե Էրդողանը Փերինչեքի աջակցությամբ հաղթի ընտրություններում, ինչպե՞ս դա կազդի ապագա վարչակազմի վարած քաղաքականության վրա՝ հաշվի առնելով, մասնավորապես, Փերինչեքի ընդգծված հայատյացությունը:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...