Մխիթարյանի բացակայությունը, իհարկե, բացասական կանդրադառնա թիմի վրա, բայց ունենք այն, ինչ ունենք. Հարոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Մխիթարյանի բացակայությունը, իհարկե, բացասական կանդրադառնա թիմի վրա, բայց ունենք այն, ինչ ունենք. Հարոյան

22:04 24.03.2023

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Վարազդատ Հարոյանի ասուլիսը:

«Շատ լավ վիճակում եմ հոգեբանական տեսանկյունից: Չնայած փոքր վնասվածքներ ունենք թիմում, բայց թիմն ընդհանուր առմամբ լավ տեսք ունի։ Թուրքիան լավ թիմ է՝ շատ որակյալ ֆուտբոլիստներով, թոփ-լիգաներում խաղացող։ Ուսումնասիրել ենք նրանց, կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը և փակել ուժեղները։ Բոլորս էլ գիտենք՝ սա ինչ խաղ է մեզ համար։
Շատ ուրախ եմ, որ բոլոր տոմսերը սպառված են, միանշանակ, դա օգնության ձեռք կլինի։

Մեկ շաբաթ է արդեն, ինչ մարզչին ծանոթ ենք։ Որոշ ֆուտբոլիստներ ավելի վաղ են ծանոթացել։ Այս մեկ շաբաթում մեծ աշխատանք է տարվել։ Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալ են, կարծում եմ՝ շատ հեշտ ընտելացել են նրան։

Մխիթարյանի բացակայությունը, իհարկե, բացասական կանդրադառնա թիմի վրա։ Նրա ներկայությունը կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է պատրաստվենք եղած ֆուտբոլիստներով։ Դա նրա որոշումն է, նա մեր ընկերն է, հարգում ենք նրա որոշումը։
Ռանոսը շատ լավ տպավորություն է թողել։ Շատ լավ որակներ ունի, հուսով եմ՝ հետագայում նա մեզ շատ կօգնի։

Իհարկե, մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց մենք ամեն խաղի պատրաստվում ենք՝ ինչպես վերջինին։ Հատկապես այս խաղը տանն ենք խաղում, մրցաշարը նոր է սկսբում, բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը»,-ասել է Հարոյանը:

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը՝ 21:00-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

15:05 23.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...

SHANTNEWS

15:00 23.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը

14:57 23.06.2025

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակչում աշխարհի 45-րդ ռակետը 6-3, 7-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Մեդվեդևին (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ 28-ամյա ղազախստանցին մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ 1/8 եզրափակչում էլ նա հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Ղազախ թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակում 500 […] ...

Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները

14:50 23.06.2025

Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները

Ռուսաստանը խորը ափսոսանք է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության մասնակիցների թվի ընդլայնման կապակցությամբ և դատապարտում է Իրանի վրա ամերիկյան հարվածները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այս հակամարտության մասնակիցների թվի աճ է գրանցվել․ տարածաշրջանում լարվածության սրման նոր փուլ։ Իհարկե, մենք դատապարտում ենք սա և խորը ափսոսանք ենք հայտնում այս […] ...

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

14:42 23.06.2025

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

Դամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

14:34 23.06.2025

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: Իսպանիայի չեմպիոնն արդեն տարբերակներ է դիտարկում` 36-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար: Հիմնական թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է: ԱԱ-2022-ի չեմպիոն Ալվարեսը 2024/25 մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 29 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լևանդովսկին […] ...

BACK_TO_TOP