Պատրա՞ստ եք ողջունել նրան, վաղը կտեսնվենք. ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել Հրանտ-Լեոն Ռանոսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Պատրա՞ստ եք ողջունել նրան, վաղը կտեսնվենք. ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել Հրանտ-Լեոն Ռանոսի մասին

17:53 27.03.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել թիմի նորեկ, «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի մասնակցությամբ և ակնարկել է, որ վաղը Կիպրոսի դեմ կայանալիք ընկերական խաղում 19-ամյա ֆուտբոլիստը կարող է նորամուտը նշել Հայաստանի հավաքականի կազմում:

«Պատրա՞ստ եք ողջունել նրան: Վաղը կտեսնվենք»,- տեսանյութին կից գրել է ՀՖՖ-ն:

Հիշեցնենք՝ Ռանոսն ավելի վաղ սոցիալական ցանցերում մեկնաբանել էր առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը:

«Շատ հուզված եմ Հայաստանի ազգային թիմից հրավերիս առիթով, մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին և խաղերին»,- գրել էր Ռանոսը։

Հայաստան-Կիպրոս ընկերական խաղը տեղի կունենա վաղը՝ մարտի 28-ին, և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:09 23.06.2025

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

10:00 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

09:52 23.06.2025

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

09:44 23.06.2025

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

09:31 23.06.2025

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

09:22 23.06.2025

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...

BACK_TO_TOP