21:45 27.03.2023
Ադրբեջանի նախագահի վարչակազմը կրկին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ նոր հանդիպում անցկացնել:
Որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ օրակարգով, Արցախը արձագանքե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանական մամուլի հաղորդագրություններից դատելով՝ միայն պետք է եզրակացություններ անենք: Որքան հասկանում եմ, առաջարկում են հանդիպում անցկացնել ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ իրենց պատկերացրածով այն պետք է տեղի ունենա Բաքվում, առանց միջնորդների:
Եվ ինչպես ընդգծվում է տարածված մամուլի հաղորդագրության մեջ, օրակարգում պետք է երկու հարց լինի. 1-ինը՝ ռեինտեգրացիա՝ Արցախի ռեինտեգրացիան Ադրբեջանի կազմում, և 2-րդը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորությունները: Այս ձևակերպման մեջ արդեն նկատվում է նախապայմանը՝ 1-ինի հետ է կապված 2-րդը:
Այստեղ կարևոր է նկատել, թե ո՞ւմ է ուղղված այս առաջարկը: Դե պարզ է, որ ԼՂ-ի քաղաքական իշխանություններին այն ուղղված լինել չէր կարող, բայց կարող էր ինչ-որ չեզոք ձևակերպում գտնեին. օրինակ՝ Ստեփանակերտի դե ֆակտո իշխանություններին..․ կամ ինչ-որ այլ ձևակերպումներ, բայց կոնկրետ Ադրբեջանի նախագահի վարչակազմը նպատակահարմար է գտել առաջարկն ուղղել, մեջբերում եմ՝ «Ղարաբաղի հայկական հասարակայնությանը». շատ դժվար է պատկերացնել և հասկանալ՝ ինչ նկատի ունեն ասելով հասարակայնության մասին:
Ժողովուրդն ունի ընտրված ներկայացուցիչներ, հասարակայնությունը փոքր-ինչ վերացական հասկացողություն է:
Այս ամենը պաշտոնական խողովակներով չի փոխանցվել: Ստեփանակերտում այս մասին իմացել են ընդամենը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններից»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Բաքում ինչպե՞ս է մեկնաբանում Արցախի՝ միջազգային ձևաչափում բանակցությունները անցկացնելու մասին առաջարկը. մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...